Երևան
28 / Ապրիլ / 2017

Արփինե Հովհաննիսյանը Գյումրիում պատմեց Պոլոզ Մուկուչի անեկդոտը

Գյումրին բոլոր շանսերը ունի ավելի զարգանալու համար: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա իր ելույթի ժամանակ պատմել է «Պոլոզ Մուկուչի» հայտնի անեկդոտը եւ ասել, որ Գյումրին բոլոր շանսերը ունի աշխարհի կենտրոն դառնալու համար:

«Երբ Պոլոզ Մուկուչին հարցնում են՝ աշխարհի կենտրոնը ո՞րն է, պատասխանում է՝ Գյումրին է, ուղղակի շատ պետություններ չտեսնելու կուտան: Ես հավատում եմ, որ այս քաղաքը բոլոր շանսերը ունի դառնալու աշխարհի կենտրոնը»,-ասել է նա:

Նա գյումրեցիներին կոչ է արել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին գնալ շիրակցուն բնորոշ թասիբով եւ կատարել ճիշտ ընտրություն՝ չմոռանալով գալիք օրվա մասին:

Նշենք, որ հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարաշվը Շիրակի Մարզում շարունակվում է: Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին ուղեկցում են Շիրակի տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Նիկոյանը:


դիտվել է 27914 անգամ

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ