Երևան
24 / Հուլիս / 2017

«Հայրենիքի պաշպանության գործը մեկնաբանության կարիք չունի»․ ԱԺ պատգամավորի թեկնածու Արշակ Արշակյանն իր մարտական ուղու մասին

   «Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի հյուրն էր համապետական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի կողմից՝ մայրաքաղաքի թիվ 3 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արշակ Արշակյանը՝ «Տիգրան Մեծի Արշակը», ով, իրեն բնորոշ համեստությամբ, մերժեց անձամբ պատմել իր անցած մարտական ճանապարհի, ինչպես նաև՝ 2016 թ-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ «Տիգրան Մեծի» աշխարհազորային ջոկատի կազմում կրկին սահմանին կանգնած լինելու մասին` շեշտելով, որ չի սիրում բարձրաձայնել այդ մասին, քանզի հայրենիքի պաշպանության գործը մեկնաբանության կարիք չունի:

   Ուստի որոշեցինք ինքերս վերականգնել ԱԺ թեկնածուի՝ Արցախյան ազատամարտի ռետրոսպեկտիվը... հայ ազգի հերոսների պատմությունը երբեք չի վերջանում, և ամեն օր հայտնվում են նոր նվիրյալների անուններ, որոնք հերոսաբար, անտրտունջ կռվում են հանուն որդեգրած նպատակի՝ հաճախ սեփական կյանքը զոհաբերելով: Բայց կան կենդանի հերոսներ, որոնց անունները հանրությանը բոլորովին էլ հայտնի չէ, ապրում են առանց ամպագորգոռ հայրենասիրական կոչերի և, հարկ եղած դեպքում, անաղմուկ մեկնում են սահման ու կանգնում երիտասարդ սահմանապահի կողքին և ամեն վայրկյան պատրաստ են ավարտին հասցնել, իրենց իսկ արտահայտությամբ, կիսատ թողած գործը. Արշակ Արշակյանը բացառություն չէ:

   1990 թ. փետրվար ամիսն էր... Թողնելով մի կողմ երիտասարդական անհոգ կյանքը, ապագայի նպատակները, 22-ամյա Արշակը մեկնում է ռազմաճակատ, երբ դեռևս պատերազմը չէր թևակոխել կանոնավոր շրջան, կամավորական ռազմաջոկատներն էլ դեռ նոր էին ձևավորվում: Իր մարտական ուղին, Արշակ Արշակյանը սկսել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հատուկ հետախուզական «Բանգլադեշ» ջոկատից, եղել է հրամանատարը։ Նույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին մասնակցել է Վայքի շրջանի Բարձրունի գյուղի մարտական գործողություններին... Հենց այնտեղ կնքվել է որպես փորձառու մարտիկ: Այնուհետև՝ իր ջոկատով, շրջադարձային դեր է ունեցել Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում՝ 1990 թ. մարտ-ապրիլ ամիսներին ծավալված ինքնապաշտպանական, ապա՝ հուլիս-հունիս ամիսներին, Գորիսի շրջանի Հարթաշեն-Կոռնիձորի մարտական գործողություններին։

   1990 թ. նոյեմբեր ամիսն էր։ «Մեծն Տիգրան» գնդի ռազմական խորհրդի հրամանով Աշակյանը՝ իր ողջ ջոկատի կազմով գործուղվում է ԼՂՀ-ի Շահումյանի շրջան, մասնակցելու Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին: Արյունալի ու թեժ մարտերի ժամանակ ԱԺ պատգամավորի թեկնածուն վիրավորվում է, տեղափոխվում Երևան։ Կազդուրվելուց անմիջապես հետո, 1991թ-ի փետրվարին վերադառնում է Շահումյանի շրջան՝ Էրքեջ հենակետ։
Պարոն Արշակյանը ու իր ջոկատը ջախջախիչ ռեւանշ են վերցնում ազերիներից՝ հետախուզական գործողությունների շնորհիվ՝ թշնամուց հետ խլելով դեռևս 1991 թ. մայիս ամսին ռուս-ազերիական հարձակման պատճառով կորցրած Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղերը: Կուռ հենակետ թողնելով՝ ֆիդայիններին հաջողվում է ազատագրել Բուզլուխ-Մանաշիդ գյուղերը։

   Այդ մարտական գործողություններից հետո էլ, «Մեծն Տիգրան» գնդի կազմում Արշակ Արշակյանը՝ 1992 թ. ապրիլից մինչև 1994 թ. ընկած ժամանակաշրջանը իր ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Իջևանի շրջանի Վազգաշեն գյուղի տանկային և հետևակային ռազմական հարձակման կասեցման գործում, ցավոք մի քանի հերոսների հետ կրկին վիրավորվել է և տեղափոխվել Երևան։ Ոտքի կանգելուց անմիջապես հետո, կատարել է հարազատ գնդի հրամանները, ԼՂՀ Մարտակերտի շրջանի ռազմական գործողություններին է մասնակցել, մինչև 1993 թ. կռվել է նաև «Եղնիկներ» պարտիզանական խմբավորման կազմում։ Զինադադարից առաջ, գնդի կազմում Արշակը իր ջոկատով մասնակցել է Օմարի Լեռնանցքի ռազմական գործողությանը։
   

    Ու չնայած՝ Արշակ Արշակյանը հարուստ ու դժվարին մարտական ճանապարհ է անցել, մի քանի անգամ վիրավորվել է, բայց երբեք չի կորցրել արիությունը, եղել է խիզախ զինվորական, ազնիվ ու կարգապահ մարդ, ազգի նվիրյալ ու այսօր էլ ապրում ու աշխատում է նույն ոգով, վայելում է զինակից ընկերների, քաղաքացիների, մերձավորների, գործընկերների սերն ու հարգանքը:
  Զինակից ընկերները հավաստիացնում են՝ առաջիկա ընտրություններում կանգնելու են իրենց ընկերոջ կողքին և գնալու են դեպի հաղթանակ:

     ««Ծառուկյան» դաշինքն այսօր մեծ վստահություն է ներշնչում, անձամբ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ և Դաշինքի մյուս համակիրների մասնակցությամբ, ես տեսնում եմ մեր ծրագրերի, մեր ընկերների կիսատ թողած գործի լուծման տարբերակները՝ այս դաշինքի շրջանակներում», - ասում է Արշակ Արշակյանը:

   Եվ իրոք, ԱԺ պատգամավորի թեկնածու Արշակ Արշակյանը, զինակից ընկերների հետ միասին, անցել է դժվարին ու երկար ճանապարհ: Կերտել են հաղթանակներ, ցավոք կրել են նաև կորուստներ, բայց երբեք չեն ընկճվել ու կռվել են մինչև վերջ: Արշակյանը վստահ է՝ փոփոխություններով և կառուցելով, հնարավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր կենդանի հերոսները ապրեն անհոգ և արարեն մեր երկրում:


դիտվել է 11971 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)