Երևան
25 / Հունիս / 2017

Մարդ, որը ստիպեց Կրեմլին արտասվել. RFI-ի անդրադարձն Ազնավուրի մոսկովյան համերգին

Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI, Radio France internationale) ռուսական ծառայությունն անդրադարձել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մոսկովյան մենահամերգին՝ նկատելով, որ «դեռևս ոչ մի արտիստի Կրեմլում այդքան բուռն ծափահարություններով չէին դիմավորել ու ճանապարհել»:

«Սև կոստյումով, սև վերնաշապիկով փոքրամարմին ծերունին ոտքի բարձրացրեց ամբողջ դահլիճը՝ ստիպելով բոլորին անդադար ծափահարել, իսկ կանանց՝ վերհիշել երիտասարդությունն ու արտասվել»,-գրում է լրագրող Եկատերինա Բարաբաշը:

Հեղինակի կարծիքով՝ Ազնավուրը մարդ է՝ առանց տարիքի, որի մի քիչ թուլացած ձայնը շարունակում է առաջվա պես առնական ու էրոտիկ հնչել: Նա նշում է, որ Ազնավուրը Կրեմլում ելույթ է ունեցել 2 ժամից ավելի՝ անձնվիրաբար երգելով և անտեսելով տարիքն ու դրա առաջացրած խոչընդոտները:

«Այս բացառիկ մարդը կարողանում է մինչև վերջ տրվել հանդիսատեսին ու, միևնույն ժամանակ, կենսական ուժեր պահպանել հաջորդ «հերոսության» համար: Մի առիթով նա խոստովանել է, որ կարիերային վերջ տալու դեպքում ապրելու նպատակ չի ունենա: «Մի անգամ կինս հարցրեց, թե արդյոք կանգ առնելու ժամանակը չէ՞: Իսկ ես պատասխանեցի, որ կանգ առնելու դեպքում, կմահանամ: Դե ուրեմն շարունակիր, ասաց կինս»»,-մեջբերել է հեղինակն արտիստի խոսքը՝ եզրակացնելով, որ ամուսնության հարցում ճիշտ ընտրություն կատարելը ևս տաղանդ է:

Անդրադառնալով Ազնավուրի ոչ բեմական կյանքին՝ հեղինակը նշում է, որ նա ունի 2 հայրենիք՝ Ֆրանսիան, որտեղ շանսոնյեն ծնվել է, և պատմական հայրենիքը՝ Հայաստանը:

«Առաջինն Ազնավուրը սիրում է անսահման, իսկ 2-րդի նկատմամբ, ինչպես և արտագաղթողներից շատերը, իրեն մի քիչ պարտական է զգում: 1988թ. Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որն ավելի ուշ վերածվեց «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի: Երևանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրված է շանսոնյեի արձանը: Ազնավուրի հոր անունը Միշա էր, ոչ թե Միխայիլ, այլ հենց Միշա: Եվ եթե նա շարունակեր ապրել Հայաստանում, նրա հանրահայտ որդուն այժմ կկոչեին Շահնուր Վաղինակ Միշայի Ազնավուրյան»,-եզրափակել է Բարաբաշը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 6777 անգամ

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ