Երևան
28 / Հունիս / 2017

Ստացվում է ՏՏ ոլորտի մասնագետները տարրական հաշվարկ անել էլ չգիտեն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասուլիսով ամփոփեց աշխատանքային գործունեության 6 ամիսը:
Չֆիքսվենք այն փաստի վրա, որ իր նախնական խոսքում ծառայության պետն այդպես էլ չանդրադարձավ որևէ իրական գործողության, որը միտված է սպառողների շահերի պաշտպանությանը: Նա նշեց, որ այս ընթացքն օգտագործել են խնդիրներն ախտորոշելու համար:
Կարծում եմ՝ մի փոքր երկար են ախտորոշել, քանզի այն ինչ ախտորոշել են վաղուց հրապարակված էր մամուլում և կարելի էր մի քանի հոդվածի ընթերցմամբ, այդ ամենին ծանոթանալ:
Անդրադառնամ մի քանի ուշագրավ հարցերի, որոնց ստիպված էր բանախոսը պատասխանել:
1.Ինչո՞ւ հունվարի 1-ից հանրապտությունում իրացվող մսամթերքի հետ առկա չէ ուղեկցվող փաստաթուղթ, երբ կառավարության ծրագրով այդ ամենը ամրագրված էր: Ծառայության պետը պատասխանեց՝ փետրվարից առկա են, իսկ ով էլ չունի տուգանվում է:
Զարմանալի է այդ վստահությունը քանզի, միսը շարունակվում է վաճառվել առանց ուղեկցվող փաստաթղթի, իսկ թե քանի տուգանք է նշանակվել այդպես էլ չասաց, եթե իհարկե նշանակվել է:
2. Հարցին, որ համակարգը համալրվում է ոչ մասնագետներով: Պատասխանեց, որ նման բան չկա, ուղղակի ՏՏ ոլորտի մասնագետներ էլ են անհրաժեշտ: Մինչ դեռ ծառայության կայքում պարզ տեսանելի է, որ բոլոր բարձր պաշտոն զբաղեցնողները ոչ մասնագետներ են և ի դեպ հիմնական մասը ՏՏ ոլորտի հետ կապ չունի:
3.Ֆանտաստիկ էր նաև, երբ լրագրողի պարզ հարցին, թե ինչ հիմքով եք իրականացրել ստուգում: Բանախոսը հորդորեց հարցը ներկայացնել գրավոր: Հարց է առաջանում, եթե պատրաստ չէ նվազագույն հարցերի պատասխանել՝ ինչո՞ւ է ասուլիս հրավիրում:
Հ.Գ. Իշխան Կարապետյանը ծառայության պետ է նշանակվել նոյեմբերին, ապրիլին աշխատել էր առավելագույնը 5 ամիս, բայց ամփոփում էր՝ 6-ը: Ստացվում է ՏՏ ոլորտի մասնագետները տարրական հաշվարկ անել էլ չգիտեն, իսկ այս պարագայում այլ բան ակնկալելը միամտություն է: Ինչպես ասում էր բարոն Մյունհաուզենը .«Ես ստախոս չեմ, ես ռոմանտիկ եմ, հավատում եմ ինքս իմ ասածներին»:

Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 2616 անգամ

Այս թեմայով

Տապասիայի հերթական «գժական» պարը Սպիտակցի Հայկոյի «Ալլա յար» երգի տակ

Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (Video)

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ