Երևան
27 / Հունիս / 2017

Պուտինի վերջնագիրը. Ինչ կպատասխանի Հայաստանը

Lragir.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Սա կարելի էր այս պրո-ռուսական բլոկների հերթական «սխոդկան» համարել, եթե չլիներ մի հանգամանք՝ իրավիճակի կտրուկ շրջադարձը Սիրիայում, ամերիկյան հարվածներից հետո:
ԱՄՆ-ն հրթիռային հարված էր հասցրել Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազային, Ասադին մեղադրելով քիմիական զենք կիրառելու համար: Դա շատերը գնահատեցին որպես հարված Ռուսաստանին, որը Ասադի ռեժիմի հովանավորն է: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը փաստացի վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին, ասելով, թե Մոսկվան պետք է ընտրություն կատարի, թե ում կողմից է Սիրիայի ռեժիմի հարցում:
Պուտինի արձագանքն այդ «վերջնագրին» ուշագրավ էր: Նա հայտարարեց, որ եթե իրենք պատրաստ են դիմանալ այն պայմաններում, երբ կա կոնսոլիդացիա Սիրիայի հարցում եւ կա ընդհանուր թշնամի՝ Սիրիա, Ռուսաստան: Նա նաեւ հայտարարեց, որ թույլ չեն տալու գունավոր հեղափոխություններ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում, եւ որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը արդյունավետ են: Այդ ուժերը ստեղծվել են հենց այդ նպատակով՝ միջամտել անդամ-երկրների տարածքում «սահմանադրական կարգին սպառնալիքի» դեպքում:
Իր հերթին, օրերս ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ Ռուսաստանին մնում է «փակվել» Եվրասիական միության շրջանակներում եւ ամրապնդել այն, դիտարկելով նաեւ Ադրբեջանի ներգրավումը: Նա ասել է, թե այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է անելու, եւ ինքը չի ցանկանում առաջ ընկնել: Այս հայտարարությունից հետո շատերը սկսել են խոսել «նորացված ԽՍՀՄ-ի» ստեղծման հնարավորության մասին:
Ռուսաստանը մեկուսացվել է բոլոր կողմերից, եւ Սիրիայի վերջին իրադարձությունները ավելի են ուժեղացրել այդ իրավիճակը: Վերջին «հարվածը» Սիրիայի հարցում Չինաստանի դիրքորոշումն էր ՄԱԿ ԱԽ-ում, երբ Պեկինը փաստացի «ընտրեց» Արեւմուտքին:
Ահա այս ֆոնին, Ղրղզստանում տեղի է ունենալու ԵՏՄ ու ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Ոչ պաշտոնական ձեւաչափը հնարավորություն կտա ավելի բաց ու անկեղծ խոսել խնդիրների մասին, եւ ըստ ամենայնի Պուտինն իր «գործընկերներին» կներկայացնի սեփական «վերջնագիրը»՝ իր հետ են, թե ոչ: Մանավանդ որ նախօրեին ՄԱԿ ԱԽ-ում Ղազախստանը նույնպես ձեռնպահ էր քվեարկել, չաջակցելով Ռուսաստանին:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/151610


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 93680 անգամ

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Քաղաքը գնալով դատարկվում է և աղքատանում. Ռաֆայել Քոթանջյանը՝ Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարո...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ