Երևան
28 / Ապրիլ / 2017

«ՍԱՍ-գեյթ». Գեյթական իրավիճակ ՀՀԿ-ում

ՍԱՍ-ի Արտակը՝ ԱԺ պատգամավոր ու ապրիլի 2-ի ընտրությանը ռեյտինգայինով հաղթած Արտակ Սարգսյանը, հայտնվել է սկանդալի մեջ: Հրապարակվել է ժողովի ձայնագրություն, որից հասկացվում է, որ սպառնում են աշխատակիցներին, որ եթե ընտրությանը ձայներ չբերեն, կհեռացվեն աշխատանքից: Շատերը նաեւ թրաֆիքինգի երանգներ են տեսնում այդ ամենում:
Հանրությունն արդարացիորեն վրդովված է, քանի որ բացահայտվել է քրեա-օլիգարխիկ իշխանության այլանդակ դեմքը թե սեփական ժողովրդի հանդեպ վերաբերմունքի, թե «ընտրությունների» մասով: Հնչում են ՍԱՍ-ի Արտակին պատժելու, նրա կյանքը դժոխքի վերածելու կոչեր:
Դատախազությունն ուսումնասիրում է գործը: Տեսակետներ կան, որ ձայնագրության հետեւում կարող է լինել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, քանի որ Արտակ Սարգսյանն ու նրա փեսան՝ Արթուր Գեւորգյանը, ՀՀԿ ռեյթինգային թեկնածուներ են եղել նույն ընտրատարածքում, եւ ՍԱՍ-ի Արտակը հաղթել է: Հիմա, եթե այս սկանդալի արդյունքում նա ստիպված լինի հրաժարվել մանդատից, պատգամավոր կդառնա ոստիկանապետի փեսան: Այս տեսակետի դեպքում գործում է «ում է ձեռնտու» տրամաբանությունը:
Ժողովը կարող էին «գաղտնաձայնագրել» թե իրավապահներն ու հատուկ ծառայությունները, թե աշխատակիցներից որեւէ մեկը, ու հետո տարածել համացանցում:
Ըստ էության, արտառոց որեւէ բան չի կատարվել, այն առումով, որ ՍԱՍ-ի Արտակը եզակի դեպք չէ: Նախընտրական շրջանում մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում իշխանության բազմաթիվ ռեյթինգային թեկնածուների նմանատիպ «գործունեության» մասին: Այլ կերպ, նրանք ինչպե՞ս կարող էին այդքան ձայն հավաքել, ՀՀԿ-ն էլ՝ մեծամասնություն:
Ինքը ՀՀԿ-ն հավաքական ՍԱՍ-ի Արտակ է, ՍԱՍ-ի Արտակը Հովիկ Աբրահամյանի ասած վտակներից մեկն է, որը գնում խառնվում է «մայր գետին»: Ընդ որում, այդ մեթոդները նոր չեն եւ կիրառվել են բոլոր ընտրությունների ժամանակ:
Բռնված չես՝ գող չես,- ասվում է հին հայկական իմաստության մեջ: ՍԱՍ-ի Արտակը բռնվել է, եւ ակնհայտ է, որ նա հայտնվել է ինչ որ շահերի «հատման տեղում:
Մյուս կողմից, հաշվի առնելով իշխանության ձեւավորման ներկայիս ժամանակաշրջանի որոշակի միտումները, պետք է ենթադրել, որ նման ձայնագրություններ կլինեն շատ-շատերի դեպքում: Իշխանության անցման շրջանը բարդ ժամանակաշրջան է եւ տարբերվում է «սովորական» ընտրական ցիկլերից: Ձեւավորվում է տնտեսա-քաղաքական նոր ստատուս քվո առաջիկա տասնամյակի համար, ինչն ուղեկցվելու է վերադասավորումներով ու սեփականության վերաբաշխմամբ: Եվ այդ առումով ներքին պայքարն առավել քան սրվում է, քանի որ սեղանին սեփականության ու դիրքերի հարցն է: Եվ այս գործընթացում անհրաժեշտ են ամուր «երաշխիքներ»:
Զուր չէ, որ ընտրությունից անցել է բավական ժամանակ, սակայն իշխանության մեջ առայժմ հստակություն չկա թե պատգամավորների ցանկի, թե պաշտոնների վերաբերյալ: Իր հերթին, ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան, ինչը իշխանությանը փաստացի երկու շաբաթ ժամանակ է տալիս խնդիրները կարգավորելու համար: Կլինե՞ն նոր «գեյթեր» այս ընթացքում:


դիտվել է 15213 անգամ

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ