Երևան
30 / Ապրիլ / 2017

Ովքե՞ր են շնորհավորում Էրդողանին

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում տարած հաղթանակի (Էրդողանի սահմանադրությունը հաղթանակ է տարել՝ ստանալով ընտրողների ձայների 51,18%) կապակցությամբ թուրքական ԶԼՄ-ները հպարտությամբ նշում են, որ Էրդողանը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր է ստացել։ Ուսումնասիրելով այդ «բազմաթիվ» հեռագրերն ուղարկողներին՝ կարող եմ նշել, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այդ մարդիկ չշնորհավորեին։ Չնայած նմանը նմանին է գտնում։

Այսպես՝ առաջինն Էրդողանին շնորհավորել է ապշերոնյան բռնապետ Իլհամ Ալիևը, Մերձավոր Արևլքում խառնակչության հեղինակ, Քաթարի շեյխ, բռնապետ Թամիմ Բին Համադ ալ Թանին, չկայացած Պաղեստինյան պետության ղեկավար Մահմուդ Աբբասը, շինծու Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնը և Եվրոպայի վերջին բռնապետ, Բելառուսի ֆաշիստ ղեկավար Բատկա Ալեքսանդր Լուկաշենկոն։


Սրանց այսօրվա ընթացքում կգումարվեն աֆրիկյան Սոմալիի, Ջիբութիիի, Սուդանի և ևս մի քանի մարդակեր նախագահների շնորհավորանքները, որոնք մեծ հաճույքով մասնակցում են Էրդողանի կազմակերպած փարթիներին, և պարը կբոլորի։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1330245750392704


դիտվել է 3916 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ