Երևան
29 / Ապրիլ / 2017

«Պապային կարոտում եմ». Մեռելոցին Եռաբլուր էին այցելել ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները (տեսանյութ)

Ապրիլի 8-ին Թալիշում զոհված պայմանագրային զինծառայող, հերոս Հրաչյա Մուրադյանի դուստր 9-ամյա Գոհարիկ Մուրադյանն այսօր Եռաբլուրում էր՝ Մեռելոց է։ Նա Tert.am-ին պատմեց՝ հորը հիշում և շատ է կարոտում։

«Պապային կարոտում եմ։ Հիշում եմ, որ իր հետ հեծանիվ էինք քշում, կինոթատրոն էինք գնում»,-ասաց Գոհարիկը։

Հրաչյա Մուրադյանի կինն էլ նկատեց, որ հերոսի ընտանիքի անդամ լինելը պարտավորեցնում է։ «Ուզում եմ, որ 3 երեխաներիս էլ կարողանամ նույն կերպ դաստիարակել, նրա պատիվը բարձր պահել»,-նշեց Աննա Համբարձումյանը։

Եռաբլուր պանթեոն էին այցելել նաև 90-ականներին Արցախի ազատագրմանը մասնակցածների հարազատները, որոնք նկատեցին, որ թեև տարիներ են անցել, միևնույն է՝ հարազատների կորստի վիշտը նույն ուժգնությամբ ցավ է պատճառում։

Ապրիլյան պատերազմին զոհված Կապանցի Նորայր Գասպարյանի մայրն էլ Եռաբլուրում էր՝ եկել էր ոչ թե որդու, այլ մյուս զոհերի հիշատակը հարգելու։


Մանրամասները՝ տեսանյութում։


դիտվել է 23151 անգամ

Այս թեմայով

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ