Երևան
30 / Ապրիլ / 2017

Հովիկ Աբրահամյանի անսպասելի վերադարձը

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը եղել է Կոմիտասի անվան պանեթոնում, որտեղ Դեմիրճյանի շիրիմի մոտ մասնակցել է նրա 85-ամյակի առիթով կազմակերպված արարողությանը:
Հովիկ Աբրահամյանի այդ մասնակցությունն ուշագրավ է ոչ միայն նրանով, որ դա փաստացի առաջին հրապարակային միջոցառումն է, որին վարչապետի պաշտոնից եւ ՀՀԿ-ից հեռանալուց հետո մասնակցում է Աբրահամյանը: Ի դեպ, օրինակ, ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության քվեարկությանն Աբրահամյանը չի մասնակցել, կամ մասնակցել է այնպես, որ դա չարձանագրի որեւէ լրագրողական տեսախցիկ կամ ձայնագրիչ:
Դեմիրճյանի 85-ամյակին նվիրված արարողությանը մասնակցությունը սակայն ուշագրավ է նաեւ նրանով, որ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ էլ այցելել էր Կարեն Դեմիրճյանի այրուն՝ Ռիմա Դեմիրճյանին, որի մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, հայտնելով, որ այցելել է իր վաղեմի բարեկամուհուն:
Կոմիտասի անվան պանթեոնում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Կարեն Դեմիրճյանը մի գործիչ էր, որից սովորելու բան ունեն բոլոր քաղաքական գործիչները՝ մարդկային հարաբերությունների, ժողովրդավարության, պրոֆեսիոնալիզմի առումով:
Արդյոք որեւէ մեկին որեւէ բան ակնարկում է Հովիկ Աբրահամյանը դրանով: Հնարավոր է: Եվ նույնքան հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ փորձում է Կարեն Դեմիրճյանից շատ բան սովորել, այդ թվում նաեւ քաղաքականություն վերադարձի առումով: Գուցե ոչ միայն վաղեմի բարեկամությամբ, այլ նաեւ հենց դրանով է պայմանավորված վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը Կարեն Դեմիրճյան գործչի հանդեպ:
Հովիկ Աբրահամյանը, հեռանալով վարչապետի պաշտոնից եւ ՀՀԿ-ից, հայտարարել է, որ մնալու է աշխույժ քաղաքականության մեջ: Բայց նա խուսափում է որոշակիացնել, թե ինչ կարգավիճակով: Գործնականում, Աբրահամյանը ներկայում քաղաքականությունից հեռացված կարգավիճակում է, հետեւաբար արդեն կա ոչ թե մնալու, այլ վերադառնալու խնդիր:
Իսկ այդ առումով, Կարեն Դեմիրճյանը կարող է օրինակ լինել, քանի որ Դեմիրճյանն էլ քաղաքականություն է վերադարձել աղմկոտ հեռացումից հետո: Իհարկե, նրա եւ Աբրահամյանի հեռացումները իրավիճակային առումով նույնական չեն, թե մանրամասների, թե քաղաքական լայն համատեքստի առումով, բայց Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին ավելորդ չի համարում ուսումնասիրել Դեմիրճյանի իսկապես հարուստ փորձը:
Ընդհանուր առմամբ, Հովիկ Աբրահամյանը ինչ որ իմաստով նույնիսկ արդեն վերադառնում է, եթե անգամ իր մասին հիշեցնելու համար, քանի որ տեւական ժամանակ ընդհանրապես դուրս էր հրապարակային որեւէ շրջանակից: Այդ իմաստով, նրա վերադարձը կարելի է նույնիսկ գնահատել անսպասելի, այն իմաստով, որ նա տեւական դադարից հետո տեղեկատվական իմաստով վերադառնում է Կարեն Դեմիրճյանի կենսագրության հանդեպ ցուցաբերված ուշադրությամբ:
Դեմիրճյանը քաղաքականությունից եւ պաշտոնից հեռացավ 1988-ի արցախյան շարժման արդյունքում, հանրային պահանջի ներքո: Տասը տարի անց նա վերադարձավ հանրային ցնծության ներքո եւ մասնակցեց 1998 թվականի նախագահի ընտրությանը: Նրա վերադարձը վերագրվում էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Դեմիրճյանը 1998-ի ընտրությանը պարտվեց Ռոբերտ Քոչարյանին՝ լեգիտիմացնելով նախագահի պաշտոնին նրա հայտնվելը, իսկ մեկ տարի անց նա դաշինք կազմեց Վազգեն Սարգսյանի հետ, թերեւս սկսելով նախագահի պաշտոնի համար Սարգսյանի լեգիտիմացման գործընթացը:
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը դաժանորեն ընդհատեց ամեն ինչ, եւ Կարեն Դեմիրճյանն իր տրիումֆալ վերադարձից մոտ երկու տարի անց դարձավ ոճրագործության զոհերից մեկը:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/151795


դիտվել է 46605 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ