Երևան
30 / Ապրիլ / 2017

Իշխանությունները հստակեցրել են, թե ով է լինելու Գեղարքունիքի մարզպետը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:

2014 թվականին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց սույն կուսակցությունը: Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով եւ թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 հազար ձայն էր ստացել:

Այժմ, որպես փոխհատուցում, նա իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհաստատեց այս լուրը: Ըստ նրա, կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել: «Իսկ մնացածը բանահյուսության ժանրից է»,- հավելեց Թադեւոսյանը: Իսկ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մեր տեղեկություններով, մանդատ է ստանալու եւ վերադառնալու է ԱԺ»:


դիտվել է 7292 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ