Երևան
29 / Ապրիլ / 2017

Լֆիկի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։

Լֆիկի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ, պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, եւ նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։ Իսկ ապրիլի 2-ից հետո «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ է կազմակերպել՝ Շենգավիթի, Մալաթիայի բնակիչների, իր համար աշխատած մարդկանց համար՝ դրանով ապահովելով հաջորդ ընտրություններում վերջիններիս անձնազոհ աշխատանքը»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


դիտվել է 3212 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ