Երևան
27 / Հունիս / 2017

«Իգլայի» գործով Սամվել Բաբայանն ու գործարարն առերեսվել են. ինչ հակասություն է եղել

Վերաքննիչ քրեական դատարանը վաղը կորոշի՝ ազատ արձակե՞լ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստացի ղեկավար և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, թե՞ պահել կալանքի տակ:

Armtimes.com–ի փոխանցմամբ՝ այսօր նույն դատարանում մոտ մեկ ժամ քննվում էր շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը: Բողոքի քննությանը ներկա է եղել նաև ինքը՝ Բաբայանը:

Այդ ընթացքում դատարանի դիմաց էին հավաքվել մեծ թվով մարդիկ՝ Բաբայանի հարազատները, ազատամարտիկներ Սմբատ Հակոբյանը, Գագիկ Մելքոնյանը, քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը, ավելի ուշ նրանց միացան նաև ՕՐՕ դաշինքից Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը:

«Բողոքը ներկայացրի վերաքննիչ դատարանում։ Ըստ ինձ՝ նորմալ կարգով ընթացավ բողոքի քննությունը»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ Սամվել Բաբայանը հայտարարություն արե՞լ է բողոքի քննության ընթացքում, Ավետիս Քալաշյանը պատասխանեց. «Հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Այսպես ներկայացրեց՝ ումից և ինչի համար պետք է փախնեմ, ինչ եմ արել, որ փախնեմ։ Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումն անհիմն է և խնդրեց կայացնել արդարացի որոշում»։

Ճշտող հարցին ի պատասխան Քալաշյանն ասաց, որ Սամվել Բաբայանն այսօր քաղաքական հայտարարություն չի արել։ Խոսելով Սամվել Բաբայանի՝ քաղաքական բանտարկյալ լինել, չլինելու մասին, պաշտպանն ասաց. «Ես ասել եմ, նորից եմ պնդում, ես՝ որպես փաստաբան, այս հարցին նայում եմ զուտ քրեաիրավական հարթության մեջ։ Ես դեռևս, շեշտում եմ՝ դեռևս, որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»։

Հարցին, թե գործով նշանակված փորձաքննության եզրակացության արդյունքներն արդեն հայտնի՞ են, Բաբայանի պաշտպանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ստացվել է դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ հայտնաբերված առարկան հանդիսանում է «Իգլա» տեսակի ռազմամթերք. «Զենք չէ, որովհետև դա հայտնաբերված վիճակով չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որովհետև անհրաժեշտ մասեր բացակայում են, դա ընդամենը ռազմամթերք է։ Այդ եզրակացությանը որևէ առարկություն չունենք»։

Մեր մյուս հարցին, թե այս ընթացքում Սամվել Բաբայանի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, Քալաշյանը պատասխանեց. «Այս ընթացքում առերեսում է կատարվել գործով մյուս մեղադրյալ Սանասար Գաբրիելյանի հետ, որը ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն ունի այդ «Իգլայի» հետ»։ Մեր դիտարկմանը, որ առերեսում կատարվում է ցուցմունքներում էական հակասությունների առկայության դեպքում, պաշտպանը արձագանքեց, որ հակասությունը խոսակցության վերաբերյալ է, որն, ըստ նրա, այդքան էական չէ։ Թե ինչ խոսակցության մասին է խոսքը, Քալաշյանը փակագծեր չբացեց:

Ավետիս Քալաշյանն ասաց, որ իրենց հայտնի է երրորդ անձի անունը, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, սակայն չնշեց նրա անունը։ Մեր ճշտող հարցին, այնուամենայնիվ, այդ երրորդ անձին Սամվել Բաբայանը ճանաչո՞ւմ է, Քալաշյանը պատասխանեց, որ Սամվել Բաբայանը ճանաչում է միայն իր հետ առերեսված Սանասար Գաբրիելյանին, իսկ մյուսներին չի ճանաչում։

 

Մանրամասները՝ Armtimes.com կայքում


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 24421 անգամ

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Քաղաքը գնալով դատարկվում է և աղքատանում. Ռաֆայել Քոթանջյանը՝ Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարո...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ