Երևան
27 / Մայիս / 2017

ՊՆ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել ճամբարային հավաքին ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով. նոր մանրամասներ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.,) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ, N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։


դիտվել է 28135 անգամ

«Պապայի աղջիկները» 77-րդ սերիա (Տեսանյութ)

Տեսահոլովակի պրեմիերա․ Արմենչիկ և Սուպեր Սաքո - «Իմն է նա» (video)

Սիլվա Հակոբյանի և նշանածի լուսանկարն իրենց դպրոցում (ֆոտո)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ