Երևան
30 / Ապրիլ / 2017

Միջադեպ Էրեբունու դատարանում. հայտնի լեզվաբանը շիշ նետեց ամբաստանյալի դեմքին, ինչին հաջորդեց քաշքշոցը (Տեսանյութ)

Tert.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

Դատական նիստի ընթացքում միջադեպ գրանցվեց ամբաստանյալների ու տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների միջև:

Երբ մեղադրող դատախազը ներկայացնում էր մեղադրանքը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանը լքեց նիստերի դահլիճը, սակայն քիչ անց վերադարձավ և ջրի շիշը նետեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին, ինչին հաջորդեցին հայհոյանքներ, իրարանցում ու քաշքշոց։

Նիստերի դահլիճից ամբաստանյալների հարազատները ևս սկսեցին փոխադարձ մեղադրանքներ ու հայհոյանքներ հնչեցնել։ Իրավիճակը փորձում էին վերահսկել պաշտպանները, դատախազներն ու դատական կարգադրիչները։ Դատավորը լքեց նիստերի դահլիճը, դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:

Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:


դիտվել է 15224 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ