Երևան
24 / Հուլիս / 2017

Lragir.am. ԵՄ փողերը յուրացրել են իշխանության ստեղծած գոնգոները

Եվրամիության դրամաշնորհների գումարների հափշտակության գործի շուրջ
Lragir.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

Պարոն Սաքունց, աղմկահարույց բացահայտումներ են կատարվել Հայաստանում  ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհային ծրագրերում, կան կալանավորված անձինք, սա ի՞նչ է նշանակում:

- Սա շատ պարզ բան է նշանակում՝ ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը հստակ կամք ունի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, որ երկրում է, անկախ նրանից, թե այդ փաստի հետ կապված ինչ տարաբնույթ հնարավոր շահարկումներ կարող են լինել: ԵՄ-ն ավելի շատ կարևորում է կոռուպցիոն հանցագործությունները կանխելն ու վերացնելը, քան նման փաստերը կոծկելու կամ սքողելու գործելակերպը: Երկրորդ, մի կարևոր փաստ կա, որի մասին Եվրամիության պատվիրակության ղեկավարի և ոչ միայն նրա կողմից բազմիցս հնչել է, այն է՝ կոռուպցիան՝ որպես գլխավոր ու առաջնահերթ խնդիր Հայաստանում: Սա առավել քան գիտակցված և լուրջ գնահատված հայտարարություն է, որովհետև ըստ
էության ԵՄ պատվիրակությունը փաստում է, որ եթե տվյալ երկրում կոռուպցիան
ունի համատարած ու համակարգված բնույթ, ապա ռիսկի տակ է հայտնվում նաև այդ
երկրում ԵՄ կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այսինքն՝
նույնիսկ Եվրամիությունը չի կարող զերծ մնալ կոռուպցիոն վարակից, եթե այդ
երկրում կոռուպցիան մնում է չլուծված խնդիր, և դրա դեմ համարժեք պայքար չի
մղվում:

Ի՞նչ ծրագրերի մասով են հիմնական յուրացումների մասին տեղեկությունները, ի՞նչ կարող եք ասել:

- Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա՝ այդ դրամաշնորհների միջոցները, որպես կանոն, յուրացվել են այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք որևէ լուրջ ներդրում կամ գործունեություն չեն իրականացրել մարդու իրավունքների կամ ժողովրդավարության բնագավառներում: Այսինքն՝ դրանք ավելի շատ նման են գոնգոների, իսկ գոնգո ասվածը դա իշխանության կողմից ստեղծված ՀԿ-ներն են: Այսինքն՝ իշխանությունն իր գործելակերպով ունենալով կոռուպցիոն մեխանիզմներ և կոռուպցիոն վարքագիծ՝ այդ վարքագիծը դրսևորում է նաև իր կողմից ստեղծված կառույցներում:

Այսինքն՝ կարո՞ղ  ենք ասել, որ բուրգ է գործել:

- Կոռուպցիոն համակարգը Հայաստանում բրգաձև է, որի վերևում կանգնած է հենց
իշխանության ամենաբարձրագույն մարմինը՝ հանձինս Սերժ Սարգսյանի, ով այդպես
էլ որևէ քայլ չկատարեց կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Կոռուպցիայի
դեմ պայքարի խորհուրդն ի սկզբանե կենդանի դիակ էր, ոչ արդյունավետ, որով
փորձում էին ցույց տալ, թե իբր կոռուպցիայի դեմ պայքարում են, բայց դա
ժամանակի քննությանը չդիմացավ: Սրա հիման վրա ենք մենք խոսում այն մասին,
որ Սերժ Սարգսյանը կոռուպցիոն բուրգի հովանավորն է: Ավելին, որպես դրա
ուղղակի ապացույց է հանդիսանում այն, որ պանամական փաստաթղթերում
հիշատակվող Միհրան Պողոսյանը վերստին հայտնվում է նույն իշխող
կուսակցության պատգամավորի թեկնածուների շարքում և ընտրվում պատգամավոր:
Այսինքն՝ դա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի անմիջական աջակցություն ու
խրախուսում:

Այս սկանդալը կարո՞ղ է ազդել ԵՄ կողմից Հայաստանում ֆինանսավորվող հետագա ծրագրերի վրա:

Եվրամիությունն իր քաղաքականությունն իրականացնելու առումով չի փոխի իր
շեշտադրումները և ծավալները, բայց դրանց ներդրման հարցում կլինի շատ ավելի
խստապահանջ: Արդեն լոկ խոստումները, որ պայքար կմղվի կոռուպցիայի դեմ կամ
որ փոփոխություններ կկատարվեն ժողովրդավարության կամ իրավական ոլորտներում,
դա բավարար չի լինի՝ ֆինանսավորում ստանալու համար: Այսինքն՝ այս
կոռուպցիոն հանցագործության բացահայտման փաստը լուրջ հայտ է՝ դրված
Հայաստանի իշխանությունների առաջ, որ այլևս զիջելու, հասկանալու կամ
ժամանակ տալու առումով Հայաստանի իշխանությունների ժամանակը սպառվել է:


դիտվել է 2627 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)