Երևան
28 / Մայիս / 2017

Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը՝ «Ծառուկյան» դաշինքի կեղծ դիմումները վավերացնելու մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը:

– Տիկին Աբրահամյան, երեկվանից «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ հայտարարում են, որ Ձեր նոտարական վավերականությամբ հաստատված և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները իրենք չեն գրել և տեղյակ չեն՝ ինչպես են դրանք գրվել: Ինչպե՞ս եք վավերացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումները առանց պատգամավորների ներկայության և ստորագրության: Ձեր արածը, ըստ էության, քրեական պատասխանատվություն է ենթադրում:

– Այդպիսի բան չկա: Իմ ցանկացած արած գործարքի ժամանակ ներկա են եղել բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրել են այդ դիմուները: Մնացածը ցանկալի է, որ ավելորդ հարցեր չտաք, քանի որ նոտարական գաղտնիք է դա:

– Ի՞նչն է նոտարական գաղտնիք, երբ փաստացի Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք հայտարարում են, որ իրենք ԿԸՀ դիմում չեն գրել մանդատից հրաժարվելու մասին, մինչդեռ նման դիմումներ են ներկայացվել ԿԸՀ նոտարական վավերականությամբ:

– Ես պնդում եմ, որ իմ նոտար աշխատած ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, որ գործարքը հաստատվի առանց կողմի ներկայության:

– Այսինքն՝ պատգամավորնե՞րն են ստում: Դուք կարո՞ղ եք հավաստիացնել, որ, օրինակ, Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը և մնացածը ներկա են եղել մանդատից հրաժարվելու դիմումի գրման և հաստատման ժամանակ:

-Նախ՝ ասեմ, որ ես հաստատել եմ նրանց ստորագրության իսկությունը: Մնացածի հետ ես կապ չունեմ:

– Այսինքն՝ ստորագրությունները հաստատել եք, հետո՞ են դիմումները գրվել:

– Այո, մարդիկ ներկա են եղել, երբ ես ստորագրությունները հաստատել եմ: Ես բոլորի անձը տեսել եմ և նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված բովանդակության համար պատասխանատու չեմ: Իմ ներկայությամբ ես հաստատել եմ միայն նրանց ստորագրությունները:

– Այսինքն՝ Դուք դատարկ դիմումի տակ միայն ստորագրությո՞ւն եք վավերացրել: Տեքստ չի՞ եղել շարադրված:

– Ոչ: Ցանկացած դիմումի տակ էլ գրված է, որ ես պատասխանատու չեմ դիմումի բովանդակության հետ: Ես հաստատում եմ միայն մարդկանց ներկայությունը և ստորագրության իսկությունը:

– Իսկ Դուք ստորագրությունները ե՞րբ եք վավերացրել՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Ի՞նչ ժամանակահատվածում են եղել այդ գործարքները:

– Ոչ, ես այդ դիմումները հաստատել եմ իրենց ցանկացած ժամանակ: Իսկ ամիս-ամսաթվերը գրված են բոլոր դիմումների մեջ, որտեղ հաստատվել է ստորագրությունների իսկությունը:


դիտվել է 15926 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ