Երևան
23 / Հուլիս / 2017

Եթե Ասատրյանը Աստանայում ծածանի Արցախի դրոշը. Ադրբեջանական «բեսպրեդելը» սպառնում է հայ մարզիկին (Տեսանյութ)

Մայիսի 19-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա խառը մենամարտերի Fight Nights Global կազմակերպության Գրան պրիի եզրափակիչը Ռուսաստանը ներկայացնող հայազգի Վարդան Ասատրյանի և ղազախ Ժալգաս Ժումագուլովի միջև:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23-ին Ասատրյանը Fight Nights Global մրցաշարի շրջանակներում նոկաուտով հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ, որից հետո ծածանել էր Արցախի Հանրապետության պետական դրոշը: Fight Nights ընկերությունը խզել էր պայմանագիրը Ասատրյանի հետ: Մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ էր դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։

Ապրիլի 19-ին Fight Nights Global-ը պաշտոնական գրություն էր հղել Ասատրյանին՝ հայտարարելով, որ ներում է շնորհել հայազգի մարզիկին: Ասատրյանի և Fight Nights Global-ի միջև նոր պայմանագիր է կնքվել: Այս փաստը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Հարևան երկրում կարծում են, որ ռուսական պրոմոութերական ընկերությունը լկտի կերպով ծանր հարված է հասցրել ադրբեջանցի ժողովրդի ինքնասիրությանը: Որոշ մարզիկներ էլ, անդրադառնալով Fight Nights Global-ի որոշմանը, նշել են, որ եթե Աստանայում Ասատրյանը բարձրացնի Արցախի դրոշը իրենք ուրիշ քայլերի կդիմեն: Իսկ թե որոնք են այդ քայլերը՝ ադրբեջանական կողմը չի մանրամասում:

Նշենք, որ Ասատրյանի՝ բազմաթիվ անգամ Արցախի դրոշը բարձրացնելու հետևանքով առաջացած աղմուկի հետևանքով Fight Nights Global-ը պաշտոնապես նոր կանոնադրություն է հաստատել, ըստ որի՝ մարտերի ժամանակ քաղաքական խորհրդանիշներ գործածող մարզիկները կտուգանվեն կամ ընդհանրապես կորակազրկվեն: Այս օրենքը ուժի մեջ է մտել ապրիլի 21-ից: Մինչ այդ մարզիկների՝ քաղաքական խորհրդանիշներ օգտագործելը արգելող որևէ կանոնադրություն չի գործել:

Ըստ էության Վարդան Ասատրյանը որակազրկվել էր, այսպես կոչված, ադրբեջանական «բեսպրեդելի» հետևանքով: «Պրոմոութերական Fight Nights ընկերության որոշումն անօրինական է և անհիմն: Այս ընկերության հետ կնքված պայմանագրի որևէ կետ ես չեմ խախտել: Նման որոշումը կայացվել է ադրբեջանցի ազդեցիկ դեմքերի ճնշման հետևանքով, որպեսզի նվաստացնեն ինձ, իմ հայրենասիրությունը Ռուսաստանի և Արցախի նկատմամբ: Ոտնահարվել է սահմանադրական իրավունքս: Ռուսաստանում Հայաստանի և Արցախի դրոշներն արգելված չեն: Fight Nights-ը ևս չի արգելում ազգային խորհրդանիշներ կրելն ու ցուցադրելը: Արցախը ահաբեկչական երկիր չէ: Իմ հինավուրց հայրենիքը գրանցված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ միջազգային կազմակերպությունների սև ցուցակում: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ ես որևէ անօրինական գործողություն չեմ կատարել, և պայմանագրի խախտումը ոչ այլ ինչ է, քան աբսուրդ»,- հայտարարել էր Ասատրյանը:

Վերջին սկանդալային դեպքից հետո նա հայտարարել էր նաև, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է մարտերից հետո բարձրացնել Արցախի դրոշը և հաղթանակները նվիրել իր հինավուրց հայրենիքին: «Ես իմ ազգի զավակն եմ: Ես Ռուսաստանի և Հայաստանի պատրիոտն եմ, ուստի շարունակելու եմ ծածանել թե՛ իմ ազգային և թե՛ քաղաքացիական պատկանելության խորհրդանիշները: Դրանով ես ցույց եմ տալիս իմ մեծ սերը փոքր հայրենիքիս՝ Արցախի, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ: Իմ մարզական ոգին ոչ ոք չի կարող կոտրել: Ամեն ինչ կանեմ երկրպագուներիս չհիասթափեցնելու համար: Ես շարունակելու եմ հաղթական մենամարտերը և ամեն ինչ անելու եմ տիտղոս նվաճելու համար: Ես արժանիորեն իրավունք եմ նվաճել պայքարելու չեմպիոնական գոտու համար և իրավունք ունեմ օգտվելու այդ բացառիկ հնարավորությունից», – ասել է հայազգի մարտիկը:

Անդրադառնալով առաջիկա մարտին՝ Ասատրյանը նշել է, որ իրեն չի անհանգստացնում այն հանգամանքը, որ դիմակայությունը տեղի է ունենալու Ժումագուլովի հայրենիքում: «Վստահ եմ ուժերիս և հավատում եմ հաղթանակիս»,- ասել է Ասատրյանը:

Նշենք, որ Ժումագուլովը մեծ հեղինակություն է վայելում Ղազախստանում: Նա անցկացնելով 11 մարտ՝ 9 հաղթանակ է տոնել և երկու պարտություն կրել: Խառը մենամարտերի մասնագետները կողմերի հնարավորությունները հավասար են գնահատում:


դիտվել է 68163 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)