Երևան
28 / Մայիս / 2017

Եվրոպական մամուլն անդրադարձել է Ավետ Բարսեղյանի եւ Գոհար Գասպարյանի «հերոսությանը»

Օրերս՝ «Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ, մրցույթի հայաստանյան մեկնաբաններ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի ժամանակ, նրան ներկայացնելու փոխարեն, սկսեցին խոսել մայիսյան հաղթանակների մասին, անդրադառնալ մեր հերոսական անցյալին՝ չտալով անգամ Ադրբեջանի անունը եթերում։ Այս ամենը ֆեյսբուքյան հայ օգտատերերի շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց, շատերը քննադատեցին մեկնաբաններին՝ նրանց այդ քայլը որակելով «ոչ եթերային», կային նաև մարդիկ, որոնք այդ քայլը համարեցին ճիշտ ու հայրենասիրական։

Իսկ այսօր արդեն այդ ամենին անդրադառնում են ոչ միայն հայկական, այլև ռուսական, ուկրաինական, նույնիսկ՝ եվրոպական մամուլը։

Մասնավորապես, «Eurovoix.com»-ը, վկայակոչելով ուկրաինական եւ ռուսական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի փառատոնին Հայաստանի հաղորդավարները հրաժարվել են նշել Ադրբեջանի անունը, երբ Dihaj-ի ելույթն են հայտարարել: Depo.ua եւ Gazeta.ru լրատվամիջոցները այդպիսով գրել են, որ առաջին կիսաեզրափակչում, երբ բեմ է դուրս եկել Ադրբեջանի ներկայացուցիչը, Հայաստանի հաղորդավարները չեն անվանել երկրի անունը եւ ասել են, որ այժմ ելույթ կունենա մյուս երկրի ներկայացուցիչը՝ «Կմախքների երգով»:

Պարբերականը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն երկարատեւ հակամարտություն Լեռնային Ղարաբաղի պատճառով, և հիշել է անցյալ տարվա միջադեպը Իվետա Մուկուչյանի եւ Ղարաբաղի դրոշի հետ կապված: Eurovoix.com-ը նաեւ գրել է «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցության եւ արձանագրած հաջողությունների մասին:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=146062&l=am/


դիտվել է 140858 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ