Երևան
28 / Մայիս / 2017

Վարդան Հարությունյանի «կռուտիտը». ինչպես են իրականում ներկրվել ադրբեջանական խնձորները. «Ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանական խնձորի ներկրման գործով ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել, և այս պատմությունը կարող է հետաքրքիր շարունակություն ունենալ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ մաքսանենգ, ՊԵԿ աշխատակիցներին կաշառելու ճանապարհով ապրանք ներկրելը Բագրատաշենի անցակետում սովորական երևույթ է՝ սկսած Արմեն Ավետիսյանի ՊԵԿ նախագահ աշխատած ժամանակներից: Եվ այս դեպքն այդքան հնչեղություն չէր ստանա, եթե ապրանքը չլիներ ադրբեջանական ծագման մասին հավաստող տուփերի մեջ:

Մեզ հասած տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է «ադրբեջանական խնձորի գործը» իր վրայից մաքրելու համար հասարակ տեսուչների պատժել այն դեպքում, երբ այդ անցակետում կատարվող անգամ ամենաչնչին տեղաշարժից ՊԵԿ նախագահը տեղյակ է: Վերջին տարիներին ԵՄ դրամաշնորհով գերհագեցած տեխնիկական սարքավորումներով հիմա հնարավոր է ամեն ինչ տեսնել Երևանում։ Այսինքն՝ ադրբեջանական խնձորն ու օրինական և ապօրինի մնացած ապրանքներն արդեն մի քանի տարի շարունակ անցնում են Բագրատաշենի անցակետը Երևանի ՊԵԿ կենտրոնական գրասենյակում հետևող աչքի առաջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


դիտվել է 5108 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ