Երևան
24 / Հուլիս / 2017

Հմայքի տոնը Երևանում՝ մեկնարկել է Yerevan Fashion Week “Golden Lace”-ը

Երևանում կրկին նորաձևության տոն է. մայիսի 12-ից, Երևանյայան «Մերիդիան» Էքսպո Կենտրոնում «Ոսկե ժանյակ» նորաձևության միջազգային փառատոնն է (Yerevan Fashion Week “Golden Lace”) մեկնարկել: Իսկական հեքիաթ, որը լեցուն էր գեղեցիկ ակնթարթներով, գույներով, կտորներով, գեղեցկադեմ մոդելներով, որոնք ներկայացնում էին հմայքի վարպետների բազմազան ու հետաքրքիր լուծումներով համեմված հավաքածուները:
Մայիսի 13-ին, միջոցառմանն ընդառաջ կայացավ փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ նկարիչ-դիզայներ, լեգենդար ռուս նորաձևության գիտակ Վյաչեսլավ Զայցևի մամուլի ասուլիսը, որում նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանում նորաձևության խնդիր չկա. «Հրաշալի նորաձևություն ունեք: Ես ամսագիրը թերթեցի, տեսա մոդելներին, ինձ շատ դուր եկան», - ասաց նա:
Երևանյան պոդիումը իրավմամբ հուզիչ էր. տպավորել էր նաև ռուս կոտյուրյեն, ում տաղանդն ու մտքի թռիչքը այնքան բազմաշերտ է, կրկին հիացրեց իր հավաքածույով: Հանդիսատեսի ցնծությանը չափ չկար: Նրանց թվում էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և հանրային դեմքեր:
Ի դեպ, իջոցառման գլխավոր գաղափարն ամբողջական նորաձև կերպարի ստեղծումն է՝ սկսած հագուստից եւ դիմահարդարումից մինչև ոսկերչական զարդերի ճիշտ ընտրությունը:
Մասնակիցներն են՝
Նորաձևության տուն Slava Zaitsev (ՌԴ),
Hayari Couture Paris (Ֆրանսիա)
Kevork Nour Shadoyan (Հայաստան)
Narine Harutunyan (ՌԴ)
Liana Sarkisyan (Հայաստան)
Svetlana Evstigneeva (ՌԴ)
Anahit Movsisyan (Հայաստան)
Svetlana Hakobyan (Հայաստան)
Varant Lamalin (Լիբանան)


դիտվել է 9233 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)