Երևան
28 / Մայիս / 2017

WannaCry վիրուսը կարող է վարակել մեկ միլիոնից ավելի համակարգիչներ. Financial Times

Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Financial Times հրատարակությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, կիբեռգրոհների շարքը կարող է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան: Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն արդեն 200 հազար օգտատերերի է վնասել աշխարհի 150 երկրներում:

Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերային գրոհների մասին: Ընկերության տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թայվանում: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրը:

Գլոբալ կիբեռգրոհի հետեւում կանգնած չարագործները քրիփթոարժույթով ավելի քան 42 հազար դոլար են ստացել վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերից: Սակայն, ինչպես նշում է բրիտանական The Times թերթը, շորթողները մինչ այժմ միջոցները չեն հանել այն հաշիվներից, որտեղ զոհերն ուղարկել են փրկագինը: Հավանաբար, նրանք երկյուղում են այն բանից, որ դրանք վերահսկվում են անվտանգության ուժերի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


դիտվել է 854 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ