Երևան
28 / Մայիս / 2017

Facebook-ում հայտնված անմոռուկը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացրել

Ermenihaber.am-ը գրում է. 

Թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել մայրերի միջազգային օրվա՝ մայիսի 14-ի առթիվ «Facebook» սոցիալական ցանցում կատարված նորամուծությունը: Այս օրերին ցանցի օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին «Երախտապարտ եմ» սիմվոլիկ նշանակությամբ մանուշակագույն ծաղկի միջոցով, որը թուրքական շրջանակներում նույնացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը դարձած անմոռուկի հետ: «Facebook»-ը ձեզ խաբել է», «Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ծաղիկը Հայոց ցեղասպանության խորհրդանի՞շն է», «Ի՞նչ է թաքնված Facebook-ի ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ նշանի ետևում», «Facebook-ի հայկական խաղը՝ ընդդեմ թուրքերի», «Արդյո՞ք մենք երախտապարտ ենք Facebook-ին» և նմանատիպ վերնագրերով բազմաթիվ հոդվածներ են հայտնվել թուրքական լրատվակայքերում՝ միաբերան պնդելով, որ այս քայլով հռչակավոր համաշխարհային ցանցը ակնհայտ աջակցություն է ցուցաբերել հայերին և Հայոց ցեղասպանության հիշատակին: Թուրքական մեդիան պնդում է, որ «Facebook»-ը չէր կարող Մայրերի տոնի համար պատահաբար ընտրած լինել հենց այդ խորհրդանիշը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ընթացքում անմոռուկը չափազանց լայնորեն պրոպագանդվել էր և գրեթե ողջ աշխարհում արդեն կապվում, նույնացվում է Ցեղասպանության հետ:


դիտվել է 2142 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ