Երևան
21 / Հուլիս / 2017

Երեւանի ավագանու ընտրությունն ավելի վատն էր, քան խորհրդարանի ընտրությունը

Lragir.am-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հակադարձում է իշխանության ներկայացուցիչներին, ովքեր նշում են, թե այս ընտրություններին ավելի քիչ միջադեպքեր են արձանագրվել, քան նախորդ ընտրություններին. «Մեր եզրակացությունը հետևյալն է՝ բռնության դեպքերը, համեմատելով Երևանում ապրիլի 2-ի ընտրությունների հետ, Երևանում ուղղակի շեշտակի աճել են: Ապրիլի 2-ի ընտրություններին մեր դիտորդներից որևէ մեկի նկատմամբ բռնություն չէր եղել, այս անգամ դիտորդների նկատմամբ բռնության երկու դեպք է արձանագրվել, նաև բռնության սպառնալիք դիտորդի նկատմամբ, ինչը նախորդ անգամ գրեթե չէր եղել», Lragir.am-ի հետ զրույցում ասել է Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ փաստն այն է, որ այս ընտրություններն ավելի վատն էին և չէին արտահայտում երևանցիների կարծիքը, քանի որ կար վարչական ռեսուրսի չարաշահում, կային նաև ընտրակաշառքների բավական արժանահավատ փաստեր, եղել է քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումներ. «Քվեարկության գաղտնիության խախտումը նախորդ երկու ընտրությունների կոնտեքստում պետք է դիտարկել, որովհետև մարդը, ումից խոստում են կորզում, որ ինքը կգնա կքվեարկի իրենց ցանկացած թեկնածունին, այդ մարդու միակ հնարավորությունը քվեարկել նրան, ում ինքը իրապես համակրում է, քվեարկության գաղտնիությունն է: Եվ երբ քվեարկության գաղտնիությունը խախտվում է, լրջագույն խնդիր է դառնում քվեարկության արդյունքների վրա»,-ասել է Դանիել Իոաննիսյանը:

40,99 տոկոս մասնակցությունը, նրա խոսքով, պայմանավորված էր նրանով, որ շատ կուսակցություններ պարզապես չէին մասնակցում ընտրություններին, իսկ նրանք ունեն որոշակի կայուն էլեկտորատ է. «Նախորդ ընտրություններին ՕՐՕ-ն հավաքեց 3 տոկոս, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը՝ երեք տոկոս, ԲՀԿ-ն 20 և ավելի, այս բոլոր ուժերն այս ընտրություններին չկային, նրանց ընտրողների մի մասը եկավ քվեարկեց այս երեք ուժերից մեկին, բայց մյուս մասը չեկավ, մնաց տանը»:

Այս ընտրություններին քիչ չէին նաև լրագրողների նկատմամբ բռնությունները: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ արձանագրված միջադեպերը անպատժելիության մթնոլորտի առկայությունն են:

«Լրագրողների նկատմամբ բռնությունները գործադրողները երբեք չեն պատժվում: Եվ անգամ Սարի թաղի ռմբահարումներից հետո, երբ լրագրողները վնասվածքներ ստացան, այդ դեպքում որևէ մեկը չպատժվեց: Եվ պարզ է, որ եթե պատասխանատվության չեն կանչվում, նման դեպքերը պետք է լինեն շարունակական», ասել է իրավապաշտպանը:
Նա նշել է, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնություններից հետո ՀՀԿ-ի կողմից քննադատություն հնչեց լրագրողների հասցեին. «Ընդհանրապես նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց որևէ ապօրինություն բացահայտվում է: Նրանք բացարձակ իշխանություն են ուզում: Այդուհանդերձ, շատ բարձր եմ գնահատում լրագրողների ջանքերը, ովքեր աշխատում են, բացահայտում են տեղամասերում կատարված ապօրինությունները: Բոլոր խախտումները կապված են ՀՀԿ-ի հետ: Եվ լրագրողները այդ դժվար պայմաններում կատարում են իրենց պրոֆեսիոնալ պարտքը», ասել է Ժաննա Ալեքսանյանը՝ հույս հայտնելով, որ մի օր անպատժելիության ժամանակաշրջանը կավարտվի:


դիտվել է 1053 անգամ

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Ավելի քան 130 մլն դիտում!!! Հանդիսատեսն արտասվում էր , իսկ ժյուրին կոտրում էր կոճակը

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)