Երևան
28 / Մայիս / 2017

Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի յուրօրինակ հանդիպումը

 

Lragir.am-ը գրում է.

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Չեխիայի իրավապահները ձերբակալել են ռուսաստանցի հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոն մականունով, որը Կառլովի Վարի չեխական առողջարանային քաղաքում ֆինանսավորել է քրեական հեղինակությունների հավաք եւ ինքն էլ ներկա եղել դրան: Ըստ տեղեկության, Թաթուլյանը եղել է հայկական դիվանագիտական անձնագրով:
Ուշագրավն այն է, որ Թաթուլյանը հանդիսանում է Հայաստանի ներդրողների ակումբի անդամ, լինելով այն երեք տասնյակ գործարարների շարքում, որոնք հայտարարություն էին տարածել Կարեն Կարապետյանի ծրագրերին ներդրումային աջակցության պատրաստակամության վերաբերյալ:

Այս իրադարձությունն անկասկած հարված է Կարեն Կարապետյանին, որն օրերս Ավստրիայի ռադիոյին հարցազրույցում խոսելով վարչապետ մնալու պատրաստակամության մասին, արտահայտվել էր Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Կարապետյանը հայտարարել էր, որ պետք է փոխվի էլիտայի դերը, էլիտա-հասարակություն հարաբերությունը, բիզնես մշակույթը:
Կարեն Կարապետյանի տնտեսական աջակցության ներդրումային ակումբում այնպիսի գործարարների ներկայությունը, ինչպիսին քրեական հեղինակությունների հավաք կազմակերպող Ռուբեն Թաթուլյանն է՝ համենայն դեպս ըստ մամուլի տեղեկության, մեղմ ասած հարցեր են առաջացնում էլիտայի վերաբերյալ պատկերացումների եւ հեռանկարների մասով:

Մամուլի հրապարակումները ունեն նաեւ մեկ այլ ուշագրավ կողմ: Չեխիան կարծես թե Հայաստանի վարչապետների համար դառնում է «ծուղակ» կամ «թակարդ»: Ընդ որում, հենց «քրեական թելերի» իմաստով:

Բանն այն է, որ Չեխիայի հետ այդօրինակ մի խնդրի առաջ էլ կանգնել էր ԿարենԿարապետյանի նախորդը՝ Հովիկ Աբրահամյանը: 2015 թվականի հունիսին նա պաշտոնական այց էր կատարել Չեխիա: Չեխական մամուլը գրեց, թե Հովիկ Աբրահամյանի առաջ Չեխիայի իշխանությունը դրել է քրեական հեղինակություն, «օրենքով գող» ԶԱՊ-ի արտահանձնման հարցը: Բանն այն է, որ ԶԱՊ-ը խնդիրներ ունի չեխական արդարադատության հետ: Երեւանում նրան ձերբակալել էին, բայց հետո բաց թողել: Հայկական մամուլը տեղեկություն էր հրապարակել, որ Հովիկ Աբրահամյանը սերտ կապեր ու հարաբերություն ունի ԶԱՊ-ի հետ, նույնիսկ գրվել էր, որ Աբրահամյանի որդին հանդիպել է ԶԱՊ-ի հետ:

Թե որքանով այդ հանգամանքը նպաստեց Հովիկ Աբրահամյանի սայթաքելուն՝ Սերժ Սարգսյանի հետ դիմակայությունում, բարդ է ասել իհարկե, բայց Աբրահամյանն ըստ երեւույթին չկարողացավ Չեխիայի իշխանության հետ գալ ընդհանուր հայտարարի, եւ չեղան ներդրումներ, որոնց հետեւից նա գնացել էր Չեխիա: Իսկ դրանք Աբրահամյանի համար կարեւոր էին, արդյունավետ լինելու եւ այդպիսով Սերժ Սարգսյանի ձեռքին փաստարկ չտալու համար:

Այժմ Չեխիայի իրավապահները փաստացի Սերժ Սարգսյանին ձեռքն են «տալիս» փաստարկ Կարեն Կարապետյանի դեմ:
Այդ իմաստով, Չեխիայում տեղի է ունենում Կարեն Կարապետյանի եւ Հովիկ Աբրահամյանի յուրօրինակ մի «հանդիպում»՝ միեւնույն գերանին կանգնելու իմաստով:

Ի՞նչ կսովորի Կարապետյանը Հովիկ Աբրահամյանից:

Ի դեպ, Չեխիան կարծես թե իր «ուրույն» տեղն ու դերն է ստանում Հայաստանի ներիշխանական հարաբերությունների «պարզաբանման» գործում: Օրինակ, 2012 թվականին էլ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չեխիայից վերադառնալուց էր օդանավում «պատահաբար» հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, երբ Հայաստանում վճռվում էր հարցը, թե արդյոք Քոչարյանը կամ Ծառուկյանը դնելու են իրենց թեկնածությունը 2013-ի նախագահի ընտրությանն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Երկուսն էլ հրաժարվեցին առաջադրումից:


դիտվել է 42835 անգամ

Դավաճան Վահան Մարտիրոսյանի «ապտակը» Ալիևյան ռեժիմին. հերթական սադրա՞նք թե ծածուկ խաղ

Միշա Գալուստյանի եւ Թիմաթիի զվարճալի հոլովակը (video)

Մերի Մակարյանի և նշանածի գեղեցիկ տանգոն Սարգիս Ավետիսյանի հուզիչ երգի ներքո (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ