Երևան
24 / Հուլիս / 2017

Ադրբեջանում շարունակում են ոչնչացնել ռուսական գերեզմանատները

voskanapat.info
Անդրկովկասյան թուրքերը, այսինքն` ադրբեջանցիները, համազգային տոնի` Հաղթանակի օրվա նախօրեին, ուղղակի, չէին կարող հերթական նվերը չպատրաստել Ռուսաստանի և ռուսների համար, որոնց հետ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով, նրանց միավորում է դեռևս Չինգիզ խանի, Բաթու խանի, Թոխթամիշի և այլ «ադրբեջանցիների» ժամանակներից եկող հազարամյա բարեկամությունը:
Ըստ էության, ադրբեջանցիներն այդ ամուր բարեկամությունը մեկ կամ երկու անգամ չէ, որ ապացուցել են. մե´կ Շամխորում գնդակահարելով ռուս զինվորներին, մե´կ հարձակվելով հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային զինվորականների վրա (1989-1990թթ.), մե´կ Ռուսաստանին վռնդելով Կուտկաշենում գտնվող ռադիոտեղորոշման կայանից, որը հանդուրժողականորեն վերանվանվանվել է Գաբալա, մե´կ անընդհատ սպառնալով Ադրբեջանում ապրող ռուսներին, մե´կ խորհրդային դիվիզիաները անվանելով «ադրբեջանական», մե´կ մամուլում պարբերաբար հրապարակելով ընդգծված հակառուսական ուղղվածության շովինիստական նյութեր:
Եվս մեկ խիստ բարեկամական քայլ արեցին անդրթուրքերը` փակելով ռուսական դպրոցները Ադրբեջանի՝ էնթիկ ռուսներով, ինչպես նաև այլ բնիկ ժողովուրդներով բնակեցված շրջաններում: Այսպես, Բելոկանյան շրջանի Քատեղ գյուղի տեղաբնիկ, ազգությամբ ավար Ֆաթիմա Կադիրովան պատմում է.
«Մեզ հաճախ են ասել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամություն է: Բայց իրականում բոլորովին այդպես չէ: 17-րդ դարից սկսած մեր շրջաններում կային մի քանի ռուսական դպրոցներ, հիմա չկան: Իսկ երբ մենք դիմել ենք իշխանություններին, որ 

Բայց անդրթուրքերի կողմից բարեկամության ամենանախընտրելի դրսևորումը ռուսական գերեզմանների սիստեմատիկ ոչնչացումն է: Միայն վերջին 10 տարում Ադրբեջանում մասամբ կամ լրիվությամբ ոչնչացվել են հետևյալ ռուսական գերեզմանատները. Սարը կղզու գերեզմանատունը, Նարիմանովյանը, Մոնտինյանը, Ահմեդլինյանը, Սումգայիթյանը, Զաբրատյանը: Այս ցուցակը կարելի է շարունակել:
Ադրբեջանա-ռուսական բարեկամության բազմաթիվ այլ դրսևորումների հետ կարելի է ծանոթանալ «Ռուսաստանի և ռուսների դեմ Ադրբեջանի չհայտարարված պատերազմը» վերնագրով հրապարակումների շարքում` ինչպես Voskanapat.info-ում, այնպես էլ իմ «Живой Журнал»-ում` նույն անվանումով:
Բայց վերադառնանք Հաղթանակի օրվա առթիվ Ադրբեջանի կողմից ռուսներին մատուցված «նվերին»: Այս անգամ անդրթուրքերը «հեծանիվ չհորինեցին», այլ նվերը եղավ հերթական ռուսական գերեզմանը քանդելու մասին իշխանությունների կարգադրությունը: Այս անգամ` տեղակայված հանրապետության Խուդաթի շրջանում: Նրա ոչնչացումն արդեն սկսվել է: Տեղի ունեցողի և դրա հանդեպ Ադրբեջանի ռուս քաղաքացիների արձագանքի մասին, որոնց հարազատները թաղված են այստեղ, կարելի է իմանալ` դիտելով ստորև ներկայացված տեսանյութը:
ՊԱՆԴՈՒԽՏ


դիտվել է 12231 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)