Երևան
23 / Հուլիս / 2017

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են նույնատիպ ներքին և արտաքին քաղաքականություն

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են նույնատիպ ներքին և արտաքին քաղաքականություն: Երկուսն էլ անթաքույց արհամարհում են միջազգային սկզբունքներն ու պարտավորությունները, ցույց են տալիս հարգանքի բացակայություն բոլոր տեսակի բարոյական նորմերի նկատմամբ՝ շեշտելով, թե անում են այն, ինչ ցանկանում են:

Թուրքիայում բռնություն են գործադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, կոտորում են քուրդ բնակիչներին, Դիարբեքիրում ավելի քան 200.000 մարդու մահվան մասին տվյալներ են հաղորդվում, մինչդեռ Թուրքիայի իշխանությունը դժգոհում է, թե միջազգային հանրությունը չպիտի բարձրաձայնի այդ մասին, քանի որ դա իրենց ներքին գործն է:

Թուրքիայի նախագահի թիկնապահները ԱՄՆ-ում հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, դաժանաբար ծեծում նրանց, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, թե իրենց քայլը ճիշտ էր, քանի որ պաշտպանել են իրենց անվտանգությունը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն նախահարձակ կերպով ոչնչացնում է հայկական ռազմական օբյեկտ, հետո ԱԳՆ-ի մակարդակով դժգոհում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից՝ շեշտելով, թե իր բանակը անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում:

Սա մեր հարևան թշնամիների պահվածքն է, նրանք այդկերպ են տեսնում աշխարհը, և այստեղ միակ ճիշտ պատասխանը հայկական բանակի պատժիչ գործողությունն էր, ինչի շնորհիվ Ակնայի դիմաց ադրբեջանական զորքը մեծ կորուստներ ունեցավ: Այլ լեզու թշնամին չի հասկանում:


դիտվել է 6715 անգամ

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Ավելի քան 130 մլն դիտում!!! Հանդիսատեսն արտասվում էր , իսկ ժյուրին կոտրում էր կոճակը

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)