Երևան
22 / Հունիս / 2017

Հրազդան ստադիոնը վաճառելու իրավունքը իրենցը չի, մերն է

Երեկ կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը: Ըստ այդմ՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Դրանք են «Հայփոստը», «Հայֆիլմը», «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն և այլն: Թեմայի շուրջ Lragir.am-ը զրուցել Հրազդան մարզադաշտի սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:

- Պարոն Աղաբաբյան, կառավարությունը որոշել է վաճառել «Հայֆիլմը», «Հայփոստը», ինչպես նաև «Հրազդան» մարզադաշտը: Այս որոշումը Ձեզ համար անակնկա՞լ էր:

«Հրազդան» մարզադաշտը սեփականություն է: «Հրազդան» մարզահամալիր ասելով, երևի նկատի ունեն «Հրազդանի» պահուստային դաշտը, որը 50 տարով վարձակալած է, որովհետև նա մարզադաշտի անբաժանելի մասն է, ուղղակի ժամանակին սեփականաշնորհելուց պահուստային դաշտը չսեփականաշնորհվեց, այլ 50 տարով վարձակալության տրվեց՝ պատճառաբանելով, որ փողոցի մյուս կողմում ուրիշ հասցե է: Դրանով կարծես սեպ խրեցին: Այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը կարծեմ Արտաշես Թումանյանն էր: Ըստ երևույթին, դա են ուզում վաճառել, բայց ես գիտեմ, որ մենք դա 50 տարով ենք վարձակալել և վաճառելու իրավունքը իրենցը չի, այլ մերն է: Եթե նման օրենք կա, ես տեղյակ չեմ: Բոլոր դեպքերում հարկավոր էր սկզբում մի հատ հարցնել կամ գոնե տեղյակ պահել մեզ:

- Այսինքն այս որոշումը Ձեզ հետ չե՞ն քննարկել:

Ոչ, որևէ քննարկում չի եղել և ինձ համար իրոք անակնկալ էր: Բոլոր դեպքերում, ինձ թվում է, օրենքը չեն խախտել, օրենքով են արել, բայց հարկավոր է հասկանալ, որքան ես հիշում եմ, մենք ԱԺ-ում քննարկեցինք, սեփականաշնորհման ցուցակի մեջ մտցրեցինք: Երևի դա նկատի ունեն, բայց բոլոր դեպքերում տեղյակ պահելը ճիշտ կլիներ: Օրենքով վաճառքի հանելու պարագայում առաջին գնորդը մենք ենք, եթե մենք չգնենք, նոր կարող են աճուրդի հանել: Դրա համար, ինձ թվում է, մեզ տեղյակ կպահեն:

- Իսկ դուք պատրա՞ստ եք գնել այն:

Բայց ես փող ունե՞մ, որ գնեմ: Իրենք այդ ամենը հաշվի առնելով գոնե այդպիսի բան չպիտի անեին: Դե անում են, ի՞նչ ասեմ:

- Փաստորեն նոր կառավարությունը ևս հարվածում է Ձեզ:

Մեկ-մեկ ֆուտբոլային ակումբները դիմում են և ուզում են մարզումներ անցկացնել «Հրազդանի» պահուստային դաշտում, ինչը վճարովի է, և այդ գումարներով մի քանի հոգու աշխատավարձ ենք տալիս: Հիմա դա էլ են մեր ձեռքից վերցնում: Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, բայց ի՞նչ ասեմ: Ղեկն իրենց ձեռքին է, ոնց ուզում, այնպես էլ քշում են:

Դուք նախորդ անգամ նշում էիք, որ առաջիկայում բավական արտոնություններ կտաք գյուղացիներին: Այդ խոստումն ուժի մե՞ջ է:

Այո, մենք խոստացել ենք, որ տոնավաճառի տարածքն անվճար տալու ենք գյուղացիներին: Դա մարզադաշտի հետ կապ չունի: Իսկ մնացած տարածքներում, եթե ներմուծողներ կլինեն, վերավաճառողներ կլինեն, դա ամբողջությամբ վճարովի կլինի, որովհետև 23-24 աշխատող ունենք, գոնե նրանց աշխատավարձն ապահովենք: Էլ չեմ խոսում այն մասին, որ մարզադաշտի խոտն արդեն դեղնած է, ոչ հոսանքի փող կա, ոչ ջրի փող կա, ոչ բանվոր կա: Այսինքն սեփականաշնորհումից հետո, երբ ես եկել եմ այստեղ որպես տնօրեն, պետությունը ոչ մի չոփով չի աջակցել: Իմ կարծիքով, եթե ուզում են, որ «Հրազդան» մարզադաշտը շնչի, աշխատի, որոշակի հնարավորություններ պետք է տային: Ոչ ֆուտբոլ են այստեղ խաղում, ոչ համերգներ կան, ոչինչ չկա, ամեն ինչ գնալով քանդուքարափ է լինում: Վերաբերմունքի խնդիր է, երևի ես իմ վերաբերմունքով վստահությունը կորցրել եմ:

- Այսինքն Դուք խնդիրը Ձեր մե՞ջ եք տեսնում:

Ինչո՞ւ եմ իմ մեջ տեսնում, ես տեսնում եմ նրա մեջ, որ երևի ռեալ հարցազրույցներ եմ տալիս, ռեալ բաներ եմ խոսում և ընկել եմ հալածանքի տակ: Այդպես է դուրս գալիս: Ես պատրաստ եմ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ մարզադաշտի 60 տոկոսը առանց մի կոպեկի տալ պետությանը, բայց գոնե այդ 60 տոկոսը տալով մտածեն մարզադաշտի մասին: Եթե ուզում են հանրապետական նշանակության մարզադաշտը քանդվի, ես ի՞նչ ասեմ: Ոչ մեկը ձեռք չի մեկնում, բնականաբար, ի՞նչ պետք է արվի:

Ֆուտբոլի մոնոպոլիան առանձնացրել են, էստեղ խաղ չեն բերում, 20 տարով պայմանագիր ունենք, որ այստեղ խաղան, բայց չեն խաղում: Փող չկա, ոչինչ չկա: Ես էստեղից-էնտեղից, փոքր բիզնեսներ կան, դրանց գումարները կենտրոնացնում եմ էստեղ, որ ժողովրդին աշխատավարձ տամ ընդամենը: Չեմ բողոքում, յոլա պետք է գնանք, բայց ճիշտն էլ չասե՞նք:


- Գնալով ավելի բարդանում է երկրի վիճակը, թեև խոսում են ներդրումների ավելացման, հարկային բեռի թեթևացման մասին, բայց դրանք մնում են խոսակցությունների մակարդակո՞ւմ:

Ես ասել եմ՝ ժամանակը կգա, այդ ամենը կբացահայտվի: Տեսնենք ինչ են անում, եթե շարունակեն հարկային բեռն ավելի ծանրացնել, բնականաբար, մարդիկ հիասթափվելու են:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 11815 անգամ

Երկար փնտրելուց հետո վերջն ինձ համար նորմալ գործ գտա. Արմեն Պետրոսյան (Video)

Հայտնիներից ովքե՞ր են ներկա եղել օրերս կայացած հերթական աստղային հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի հայկական պարը (VIDEO)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ