Երևան
28 / Հունիս / 2017

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՆՇՈՒՄ Է ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 10 տարեկան է։ Այդ առիթով հանդիսավոր նիստ է կազմակերպվել գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՊԵԿ նախագահի և գլխավոր դատախազի հրամաններով վարչության աշխատակիցները շնորհակալագրեր և մեդալներ են ստացել:

Հարկային և մաքսային բնույթի հանցագործությունների քննության գործում մասնագիտացած վարչությունը ձևավորվել է հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի կազմում 2007թ. հունիսի 1-ին ստեղծված քննչական բաժինների միավորման արդյունքում: «10 տարվա ընթացքում քննչական վարչությունն ավելի քան 3000 քրեական գործերով նախաքննություն է կատարել, որոնցից 537-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ պետական բյուջեին հասցված վնասի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում պետբյուջե է վերականգնվել շուրջ 35.5 մլրդ դրամ գումար»,-նշել է ՊԵԿ քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը: Նա ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի են ակտիվացել ՊԵԿ քննչական վարչության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացները։ Վարչությունը համալրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետով, թարմացվել է նյութատեխնիկական բազան։ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նկատել է, որ քննչական վարչությունը կապող օղակ է կոմիտեի և ՀՀ իրավապահ համակարգի միջև. «10 տարիների ընթացքում մեծ ջանք է ներդրվել կառույցի կայացման և մասնագետներով համալրման ուղղությամբ»:

Քննչական վարչության անձնակազմը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ մյուս ստորաբաժանումների, գլխավոր դատախազության, պետական այլ մարմինների ներկայացուցիչներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ ՊԵԿ քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը վստահեցրել է, որ վարչությունը շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 2933 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ