Երևան
27 / Հուլիս / 2017

Մարգարիտա Հունանյան. «Կցանկանամ, որ իմ տղամարդը լինի կայացած, անկախ, ունենա իր սեփական ԵՍ-ը»

Դերասանական արվեստի և անձնական կյանքի մասին որոշ գաղտնիքներ բացահայտելու նպատակով yelaket.am-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ դերասանուհի Մարգարիտա Հունանյանի հետ:

Ներկա պահին հեռուստադիտողը կարող է տեսնել Ձեզ «Պապայի աղջիկները» հեռուստասերիալում՝ Աննայի կերպարով : Ձեր մազերի կտրուկ փոփոխությունը կապ ունի կերպարը մարմնավորելու հետ :

- Այո՛, ներկա պահին նկարահանվում եմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պապայի աղջիկները» հեռուստասերիալում, մարմնավորելով Աննային, բայց սանրվածքիս փոփոխությունը ամենևին էլ կապ չունի կերպարի հետ. դա արվել է մինչ այս հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ստանալը:

Նմանություն տեսնո՞ւմ եք Ձեր և Աննայի միջև:

- Մանմնավորելով կերպարը, ինքնին նմանություններ ստեղծվում են, երբ պրոտոգոնիստին դարձնում ես քոնը. բայց ի տարբերություն ինձ՝ Աննան էմոցիաների առումով ավելի հանգիստ է, ու չափից ավելի բարի:

Ինչպես գիտենք՝ նախկինում նկարահանվել եք «Սիրո գերի», «Ուրիշի հոգի» և «Թաքնված սեր» հեռուստասերիալներում. երեք տարի աշխատելով «Շանթ» հեռուստաընկերությունում, արդեն սովորել էիք այդ անձնակազմի հետ աշխատելուն, արդյո՞ք հեշտ հարմարվեցիք փոփոխությանը:

- «Շանթի» անձնակազմին ես իրոք շատ-շատ եմ սիրել և կապը մինչև հիմա էլ պահվում է, իսկ նոր անձնակազմին շատ շուտ հարմարվեցի, քանի որ նրանք ինձ շատ լավ ընդունեցին: Շատ ուրախ եմ, որ հնարավորւթյուն ունեմ աշխատելու նման պրոֆեսիոնալ մարդկանց հետ, նկատի ունեմ և՛ դերասանական անձնակազմը և՛ նկարահանող խումբը:

Ներկա պահին, բացի հեռուստասերիալում նկարահանվելուց ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:

- Բեմական խոսք եմ դասավանդում “Stage 7” դերասանական ստուդիայում: Շուտով կսկսվեն Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր իմ սեր» գեղարվեստական ֆիլմի ամառային հատվածի նկարահանումները, որտեղ մարմնավորում եմ բժշկուհու կերպարը: Նախապատրաստական աշխատանքները արդեն սկսված են:

Մարգարիտա Ձեր սիրտն ազա՞տ է, և ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, ով կգերի Ձեզ:

- Ես դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին. կցանկանամ, որ նա լինի կայացած, անկախ, ունենա իր սեփական Եսը, ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:

 

 


դիտվել է 22998 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)