Երևան
27 / Հուլիս / 2017

Փախստականների «հոլիվուդը» կամ գլենդելյան օճառապատում

Կարինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Արդեն մի քանի տարի է, ինչ Գլենդելում մեծ թափ է հավաքել սերիալիային ինդուստրիան (օճառային օպերայի հարթության վրա): Բնական է, որ իրար գլխի են հավաքվել իսկական և սուտ դերասաններ, որոնք համագործակցելով միմյանց հետ, փորձում են ստեղծել թվացյալ հեռուստա-կինո արտադրություն: Բայց պատկերը շատ տխուր է. ամերիկյան գլամուր, հայկական կրիմինալ, գողական դեմքեր ու նիստուկաց, մեքենայություններ, խարդախություններ, փնթի սիրային հարաբերություններ, անկիրթ դիալոգներ. և այդ բոլորը դուրս են գալիս տուրիստի անվան տակ ԱՄՆ ճողոպրած հայ դերասանների ու չդերասանների շուրթերից: Իհարկե կան բացառություններ. չեմ կարող հարգանքով չխոսել Նշանյանների ընտանիքի մասին, որոնքում ստեղծում են մաքուր գործել և՛ ԱՄՆ-ում և Հայաստանում:

Վերցնենք վերջին սերիալը, որը կոչվում է «Գրին Քարտ». փորձելով բացել շատերին հուզող ամերիկյան երազանքի մութ կողմերի վարագույրը, այստեղ էլ հայ դերասանները, ֆիլմի սցենարիստները աչքի են ընկնում իրենց մակերեսային գիտելիքներով: Ֆիլմին ավելի ամերիկյան երանգ տալու և լարված տարրեր մտցնելու նպատակով, ֆիլմում ներգրավվել է սևամորթ դետեկտիվին մարմնովորող դերասան, որի մեսիջն է սերիալը մտցնել ամերիկյան շուկա. բայց ոչ մի ամերիկյան ֆիլմում, առավել ևս սերիալում /օրինակ դետեկտիվ ժանրի/, տնային սպասուհին բարձրակրունկ կոշիկներով չի ճեմում առանձնատանը և հյուսում ինտրիգներ:

Միթե՞ գնալով Ամերիկա, մեր դերասանները չեն կարող պահանջատեր լինել ավելի կիրթ սերիալների, որտեղ կքարոզվի ճիշտ ամերիկյան ապրելակերպը, մաքուր սիրային հարաբերությունները, ամուր ընտանիքը, իսկ կրիմինալը կստանա իր արժանի պատիժը, և դիալոգների կողքին էլ՝ գոնե դուրս պրծնի ֆիլմի գլխավոր ասելիքը. այդպես էլ չհասկացանք սերիալի վերնագրի և սյուժեյի կապը. միակ հուսադրողը Դավիթ Սխպեյանի մաքուր հայերեն լեզուն է, որը ցածր սցենարը մի քիչ մաքրազերծում է... Դիտեք այդ սերիալը և արեք Ձեր եզրահանգումները:


դիտվել է 1554 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)