Երևան
27 / Հուլիս / 2017

Հայկական զորքերը կարող են առաջ գնալ և զրկել Ադրբեջանին...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավոր խնդիրն այսօր Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կամ նոր ռազմական բախումները կանխելն է, բայց ընդհանուր առմամբ մեծ ակնկալիքներ չարժի ունենալ միջնորդների տարածաշրջանային այցելությունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

 

«Համանախագահները փորձում են էսկալացիան կանխել, փորձում են այնպես անել, որ ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն, որովհետև տարածաշրջանն այսօր շատ հեղհեղուկ և վտանգավոր վիճակում է: Մենք տեսանք ահաբեկչական հարձակումները Իրանում, որոնք պատահական չէին, զարգացումները Կատարի շուրջ և այլն: Ցանկացած կայծ կարող է հանգեցնել ռեգիոնալ մեծ պատերազմի, ուստի միջնորդները փորձում են դրանից խուսափել»,- նշեց Արա Պապյանը:

 

Այս պայմաններում Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել Մինսկի խմբին պատերազմի սպառնալիքով՝ պահանջելով կատարել իր պայմանները, այլապես պատերազմ կհրահրի:

Այս համատեքստում,- ասում է Արա Պապյանը,- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե հիմնախնդրի կարգավորման՝ ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթուղթը քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ՝ Սանկտ Պետերբուրգում 2016 թ. հունիսին կայացած հանդիպման ժամանակ, նշանակում է, որ Ադրբեջանի պատկերացրած լուծումը պիտի լինի Կազանի փաստաթղթի ոգով: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները պահանջում են նախկին ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջանները:

 

«Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը դրան էլ չի համաձայնվում, թեև դա շատ պրո-ադրբեջանական փաստաթուղթ է, ուրեմն նա լրացուցիչ այլ խնդիրներ է դրել: Մեկն այն է, որը Ադրբեջանն անգամ այդ պարագայում չի ուզում ամրագրել ազատ կամարտահայտության իրավունքը կամ ուզում է հնարավորինս հետաձգել դա: Իսկ Ռուսաստանն ուզում է այնպես անել, որ ավելի շատ մեծացնի ազդեցությունն Ադրբեջանի նկատկամբ, իսկ եթե հաջողվի, Ադրբեջանին միացնի Եվրասիական միությանը: Դա իր երկնագույն երազանքն է: Հայաստանն էլ, ինչպես միշտ, ամեն ինչին համաձայն է»,- շարունակեց քաղաքագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի այն խոսքին, թե «ժամանակն է փոխել ստատուս-քվոն», Պապյանը նկատեց, որ ստատուս-քվոն, իհարկե, կարող է փոփոխվել, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն փոփոխություն լինելու է հօգուտ Ադրբեջանի:

«Ստատուս-քվոն կարող է փոխվել նաև ի վնաս Ադրբեջանի, հայկական զորքերը կարող են նաև առաջ գնալ, իսկ մի փոքր առաջընթացն Ադրբեջանին կզրկի արտահանելու հնարավորությունից, իսկ եթե Ադրբեջանը զրկվի արտահանելու հնարավորությունից, նշանակում է՝ կզրկվի իր բյուջեի 85 տոկոսից: Հունիսի 6-ին Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի երկաթուղիների ղեկավարները հանդիպեցին Թբիլիսիում և համաձայնագիր ստորագրեցին Հնդկաստան-Եվրոպա բեռնափոխադրումների, այսինքն՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթգիծը գործարկելու մասին, և ստեղծվեց աշխատանքային խումբ: Սա նշանակում է, որ Ղազվին-Ռեշդ-Աստարա երկաթգծի շինարարությունն արդեն ավարտին է մոտենում, և հերթական անգամ, ցավոք սրտի, մեր իշխանությունները ոչինչ չարեցին՝ խոսելուց բացի: Ո՞ւր է Զանգեզուրի երկաթգիծը, Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ միջանցքը: Ասածս այն է, որ ստատուս-քվոյի փոփոխությունը դեռ չի նշանակում, որ հօգուտ Ադրբեջանի կլինի: Եթե այդ երկաթգիծը փակվի, Ադրբեջանը հսկայական կորուստներ կունենա»,- եզրափակեց Արա Պապյանը:


դիտվել է 96085 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)