Երևան
22 / Հունիս / 2017

Ադրբեջանի ամբողջականությունը կասկածի տակ է նաեւ Նախիջեւանի մասով

Մեկնաբանելով հունիսի 12-ին Նախիջեւանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ ՀՅԴ Հայ դատի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, որ սա ուղերձ է Հայաստանին ու Իրանին, որ ցույց տան Նախիջեւանի կողմից Հայաստանի թիրախավորումը:
«Հայաստանը պետք է բարձրացնի Նախիջեւանն Ադրբեջանին բռնակցելու եւ դրա միջազգային կարգավիճակի հարցը», ասել է նա:
Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նույնպես նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է նոր մակարդակի բարձրանալ, քանի որ երկրները բալիստիկ հրթիռներ ունեն, որոնց մի մասը տեղակայված է Նախիջեւանում:
Ադրբեջանն ու Թուրքիան առաջին անգամ չեն ցույց տալիս, որ պատերազմի վերսկսման դեպքում Նախիջեւանից կթիրախավորեն ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը:
Հայաստանը մտադի՞ր է Նախիջեւանի կարգավիճակի հարցն արծարծել միջազգային ասպարեզում: Առավել եւս, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Նախիջեւանը չի մտել Ադրբեջանի կազմ, այլ փոխանցվել է որպես «պրոտեկտորատ»:
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովը Մոսկվայում բարեկամության ու եղբայրության պայմանագիր ստորագրեցին, որով Նախիջեւանը դարձավ ինքնավար շրջան Ադրբեջանի պրոտեկտորատի տակ՝ պայմանով, որ Ադրբեջանը երրորդ պետության չի զիջի իր պրոտեկտորատը: Նույն թվականի հոկտեմբերին Թուրքիայի, Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրվեց Կարսի պայմանագիրը: Այդ պայմանագրի 5-րդ կետով սահմանվում են Նախիջեւանի շրջանի սահմանները, որն անցնում է Ադրբեջանի հովանավորության տակ:
Մեծ Մերձավոր Արեւելք տարածաշրջանում կարող է սահմանների փոփոխության գործընթաց սկսվել: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել: Վերլուծաբաններն անկախ Քուրդիստանն անխուսափելի են համարում, ինչը նշանակում է Լոզանի պայմանագրի չեղարկում, որով 100 տարի առաջ բաժանվել է Օսմանյան կայսրությունը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Քուրդիստանի ստեղծմամբ տարածաշրջանում նոր իրողություններ ի հայտ կգան: Վերլուծաբանները նշում են, որ կարող է վերադարձ լինել Սեւրի պայմանագրին, թեեւ, անկասկած, հիմքեր չկան մտածելու, որ Լոզանի ու Կարսի փոխարեն կլինի Սեւրը: Ըստ ամենայնի, լինելու է ինչ որ նոր պայմանագիր տարածքային բաժանման վերաբերյալ:
Այդ գործընթացը չի կարող չանդրադառնալ Նախիջեւանին:
Ներկայիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թերեւս ամենակասկածելին է այն ամենից, ինչ կա միջազգային իրավունքում: Ինչպես նշում են ադրբեջանցի քաղաքագետները, 2013 թվականին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ Եվրամիությունը հրաժարվել է պրեամբուլայում կետ ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին: Բացի այդ, Բաքվում նկատել են նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Վրաստանին ուղղված շնորհավորանքում խոսվում է այդ երկրի տարածքային ամբողջականությանն աջակցության մասին, իսկ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքում խոսք է գնում միայն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման մասին:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Նախիջեւանի մասով:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 123570 անգամ

Երկար փնտրելուց հետո վերջն ինձ համար նորմալ գործ գտա. Արմեն Պետրոսյան (Video)

Հայտնիներից ովքե՞ր են ներկա եղել օրերս կայացած հերթական աստղային հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի հայկական պարը (VIDEO)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ