Երևան
28 / Հունիս / 2017

ՀՀԿ-ն հաստատել է Սերժ Սարգսյանի «հրաժարականի պատճառը»

ՀՀԿ ԳՄ նիստը նախօրեին հաստատել է կառավարության նոր ծրագիրը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կառավարության ծրագիրը, որ ներկայացվելու է ԱԺ հաստատմանը, կառուցված է Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթի հիմքով:
Եթե կառավարության ծրագիրը գրվել է այդ հիմքով, նշանակում է Ազգային Ժողովում հաստատվելու է օդ, ոչ թե ծրագիր: Որովհետեւ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթը բացարձակապես չունի հիմք: Դա ընդամենը Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության ելույթների համառոտ ժողովածուն էր, մինչեւ 2040 թվականի երկարաձգված «հեփի-էնդով», որովհետեւ նախատեսված ժամկետում «հեփի-էնդ» տեղի չունեցավ: Ընդ որում, Սերժ Սարգսյանը չունի նաեւ անգամ նոր «հեփի-էնդի» հույս, այդ իսկ պատճառով դրա սպասումը տարել է հնարավորինս հեռու՝ 2040, հույսը դնելով ժամանակի վրա:

Մյուս կողմից, ծրագիրը կառուցելով Սերժ Սարգսյանի ելույթի վրա, Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի հենց նրա վրա է դնում պատասխանատվությունը: Կառավարության ծրագիրը, գործնականում լինելով զարգացման փաստաթուղթ, Հայաստանի ներիշխանական եւ ներքաղաքական տրամաբանության համատեքստում իրականում հրաժարականի պատճառ է:
Այդպիսով, հայտարարելով, որ կառավարության ծրագրի հիմքում, ելակետում Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթն է, ՀՀԿ խոսնակը փաստորեն հայտարարել է, որ կառավարության ծրագիրը կարող է լինել ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարգսյանի «հրաժարականի պատճառ»:
Այդպիսով, խորհրդարանի հաստատմանն է ներկայացվելու Սերժ Սարգսյանի

«հրաժարականի պատճառը»: Որովհետեւ, եթե կառավարությունը հաջողի ծրագիրը, ապա դա նշանակելու է Կարեն Կարապետյանի արդյունավետություն, իսկ այդ դեպքում տարօրինակ կլինի նրան չվերանշանակելը 2018 թվականին:
Եթե կառավարության ծրագիրը չհաջողվի, ապա մի կողմից իհարկե կարող է ստացվել, որ Կարապետյանը վատ է աշխատել եւ չի կարողացել արդյունք ապահովել, բայց մյուս կողմից էլ ստացվում է, որ թիրախներն ու նպատակները Կարեն Կարապետյանը չի սահմանել, այլ Սերժ Սարգսյանը՝ իսկ նա կարող էր սահմանել անիրատեսական թիրախներ:

Այսինքն, բոլոր դեպքերում, հայտարարությունը, որ կառավարության ծրագիրը Սերժ Սարգսյանի նախանշած հիմքով է, գցում է ավելի շուտ Սարգսյանի, կամ Կարապետյանի «հրաժարականի հիմքը»:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/155520


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 65209 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ