Երևան
28 / Հունիս / 2017

Դարչնի յուղը կբարելավի գլխուղեղի աշխատանքն ու հիշողությունը և կազատի շաքարային դիաբետից ու ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելն ու առողջությանը վնաս չհասցնելն այդքան էլ հեշտ չէ: Մարդը պետք է հստակ իմանա, թե ինչ է կարելի ուտել, ավելորդ քաշից ազատվելու, առողջական ընդհանուր վիճակը բարելավելու և ստացված արդյունքը հնարավորինս երկար պահպանելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ յուղ, որը վաղուց ի վեր օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Այս յուղն օգնում է ազատվել ավելորդ ճարպաշերտերից և հատկապես արդյունավետ է որովայնային խոռոչում կուտակվող ճարպերի դեմ պայքարում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դարչինն ու դարչնի յուղը պարունակում են ավելորդ ճարպի այրմանը նպաստող շատ արդյունավետ մի նյութ: Բացի այդ, դարչնի յուղն օգնում է բարելավել գլխուղեղի աշխատանքն ու հիշողությունը, պայքարում է բակտերիաների դեմ, խթանում է իմունային համակարգի աշխատանքը և հիանալի բնական միջոց է շաքարային դիաբետի բուժման համար:

Տնային պայմաններում դարչնի յուղի պատրաստման եղանակը

Բաղադրությունը.

· ցեյլոնյան դարչնի 10 ձողիկ,

· 250-300 մլ ձիթապտղի յուղ,

· ապակյա տարրա:

Պատրաստման եղանակը.

Դարչնի ձողիկների կտորները լցնել ապակյա տարրայի մեջ և ավելացնել ձիթայուղը: Ձողիկները պետք է ամբողջությամբ ծածկված լինեն ձիթապտղի յուղով:

Տարրան փակել և դնել որևէ չոր ու հով տեղ: Յուղն անհրաժեշտ է թրմել 3 շաբաթ: Խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ թափահարել տարրան:

Երեք շաբաթ անց հարկավոր է լավ թափահարել տարրան, քամել յուղը և լցնել մուգ ապակուց պատրաստված շշի մեջ: Յուղը հարկավոր է պահել չոր, հով և մութ վայրում (օրինակ՝ պահարանում):

Խորհուրդ է տրվում օրական օրտագործել 2-3 թեյի գդալ յուղ՝ ավելացնելով այն աղցաններին, սոուսներին և այլ ուտեստներին: Սակայն հարկ է հիշել, որ դարչնի այս յուղը հակացուցված է արյան գերճնշումից տառապողներին:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 4122 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ