Երևան
28 / Հունիս / 2017

Կերակրի սոդան գեղեցկության համար. օգտագործման 8 անհավանական տարբերակ

med2.ru-ն ներկայացրել է դեմքի խնամքի համար կերակրի սոդայի կիրառման մի քանի տարբերակներ:

 

· Կերակրի սոդայի օգնությամբ կարող եք կատարել փափուկ պիլինգ, այսինքն մաքրեք մաշկը մահացած բջիջներից: Պարզապես ավելացրեք մի փոքր կերակրի սոդա դեմքը լվանալու ձեր ամենօրյա միջոցի մեջ, կամ կարող եք այն պարզապես ավելացնել ափի մեջ, խառնել դեմքի լվացման համար նախատեսված միջոցի հետ, ավելացնել մի փոքր ջուր ու քսել այն դեմքի վրա նուրբ շարժումներով: Ապա կարող եք տրորել այդ միջոցով դեմքը մի քանի րոպե, որից հետո այն արդեն լվացեք ոչ շատ սառը ջրով: Ձեր մաշկը կդառնա փափուկ ու հարթ: Նման պիլինգը հատկապես համապատասխանում է զգայուն ու բորբոքման հակված մաշկի համար, քանի որ կերակրի սոդան ունի մեղմացնող ու հակաբորբոքային հատկություններ:

 

· Կերակրի սոդան շատ լավ օգտագործվում է խնդրահարույց մաշկի համար նախատեսված դիմակների պատրաստման մեջ: Օրինակ նման դիմակներից մեկի պատրաստման համար կարող եք վերցնել 2 ճ/գ ալյուր ու այն խառնել 1 թ/գ կերակրի սոդայի հետ, ապա նոսրացնել խառնուրդը տաք ջրով այնքն մինչև որ դառնա համասեռ զանգված: Նուրբ շրջանաձև շարժումներով քսել դիմակը նախապես մաքրած դեմքի վրա, թողնել 10-15 րոպե, այնուհետև դիմակը մաքրել տաք ջրի մեջ թրջած բամբակով: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական մեկ անգամ:

 

· Կերակրի սոդան շատ արդյունավետ բուժում է պզուկներն ու կորյակային ցանը: Լուծույթը չորացնում է մաշկը, փոքրացնում բորբոքումն ու գրգռվածությունը: Խոշոր պզուկների վրա ևս կարող եք քսել կերակրի սոդայով խյուս ու թողնել մի քանի ժամ:

 

· Կերակրի սոդան շատ լավ մաքրում է մազերը յուղից ու տարբեր տեսակի կոսմետիկ միջոցների մնացորդներից: Խառնեք սովորական շամպույնը կերակրի սոդայի հետ 4:1 հարաբերակցությամբ ու դրանից հետո լվացեք գլուխը սովորականի նման: Մազերը այդ դեպքում կլինեն փայլուն ու շատ փափուկ:

 

· Կերակրի սոդան սպիտակեցնում է ատամները: Ատամի խոզանակի վրա լցրեք կերակրի սոդան ու ավելացրեք ատամի մածուկ: Արդյունքում կստացվի փափուկ սկրաբ, որը կմաքրի գունակներն ատամների վրայից առանց ատամի էմալը վնասելու:

 

· Կերակրի սոդան օգնում է օրգանիզմից հանել ավելորդ հեղուկը, ինչի պատճառով այն կարող եք կիրառել այտուցների ու աչքերի տակ առաջացած պարկերի բուժման համար: Կարող եք պատրաստել սոդայաջուր՝ 1 բաժակ ջրի մեջ լցնելով 1 թ/գ կերակրի սոդա կամ կերակրի սոդան ավելացնել թեյի մեջ, ապա թրջել բամբակը այդ լուծույթով, մի փոքր քամել ու 10-15 րոպեով դնել աչքերի տակ կամ կոպերին:

 

· Կերակրի սոդայով վաննա: Կարող եք պատրաստել բուժիչ խառնուրդ կերակրի սոդայով վաննա ընդունելու համար: Վերցրեք 2 ճ/գ կերակրի սոդա , 2 ճ/գ աղ ու մի քանի կաթիլ ձեր նախընտրած եթերայուղից: Բոլոր բաղադրիչները խառնեք ու պահեք տարայի մեջ, իսկ վաննայի մեջ ամեն անգամ ավելացրեք 1-ական ճ/գ: Այդ լուծույթը կհանգստացնի նյարդային համակարգը, իսկ մաշկը կդարձնի հարթ ու գեղեցիկ, բացի այդ նման վաննա ընդունելուց հետո փոքրանում է ցեյլուլիտի դրսևորումները:

 

· Կերակրի սոդան կրունկները դարձնում է փափուկ ու հարթ: Որպեսզի կարողանաք ազատվել ճաքած կրունկներից, կանոնավոր կերպով պատրաստեք դիմակ ու այն օգտագործեք: Դիմակի համար ձեզ անհրաժեշտ կլինի՝ 1 ճ/գ կերակրի սոդա , 1 ճ/գ հեղուկ օճառ ու 1 լիտր ջուր: Տաք ջրի մեջ լուծեք կերակրի սոդան ու օճառը, պատրաստեք փրփուր, ապա ոտքերը իջեցրեք դրա մեջ ու մաքրեք այն պեմզայի օգնությամբ կամ կրունկները փափկացնելու համար նախատեսված հատուկ քերիչով:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 6434 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ