Երևան
28 / Հունիս / 2017

Պետք է ընդօրինակել ահաբեկչության դեմ պայքարի այլ երկրների փորձը

Lragir.am գրում է 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է սահմանում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրմանը: Նրա խոսքով՝ Արդբեջանի այս գործողությունները պայմանավորված են մի քանի պատճառներով՝ և ներքին, և արտաքին:
Արտաքինն այն է, որ ադրբեջանական իշխանությունները կրկին Մինսկի խմբի համանախագահների Բաքու առաջիկա օրերին կատարելիք այցին ընդառաջ փորձում են այդպիսի ահաբեկչական մեթոդներով հասկացնել, որ իրենք դժգոհ են համանախագահների աշխատանքից և այն ստատուս քվոյից, որը կա Արցախյան հակամարտության գոտում: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ տարածաշրջանում սպասվող կարևոր այցերից առաջ Իլհամ Ալիևը դիմում է նման սադրանքների:
Սահմանային իրավիճակի սրման երկրորդ պատճառն, ըստ Համբարյանի, ներքին է:
«Երեկ Ռոյթերզ գործակալությունը հաղորդեց, որ սնանկության շեմին է կանգնած Ադրբեջանի երկաթուղիներ ընկերությունը, որն ահռելի պարտքեր ունի օտարերկրյա ներդրողներին և չի կարողանում վճարել: Սա արդեն Ադրբեջանի երկրորդ խոշոր պետական ընկերությունն է, որը սնանկության շեմին է կանգնել: Առաջինն Ադրբեջանի միջազգային բանկն էր, որը կուտակել է 3 մլրդ դոլարի պարտք: Ըստ նույն բրիտանական գործակալության՝ սնանկության շեմին են կանգնած նաև արրբեջանական Սոկարը և Ադրբեջանի միջազգային ավիաուղիներ ընկերությունը, որոնք բոլորը պետական են և ահռելի ֆինանսական ռեսուրսների պահանջ ունեն: Հիմա Իլհամ Ալիևն այդ պարտքերը պետք է վճարի պետական բյուջեից, և դրա համար պետք է կրճատվեն սոցիալական, առողջապահական, կրթության ոլորտի ծախսերը: Սեփական հասարակության ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական և ֆինանսական խնդիրներից շեղելու նպատակով Իլհամ Ալիևը նախաձեռնում է նման սադրանք», ասաց քաղաքագետը:
Միաժամանակ, Գագիկ Համբարյանը նկատում է, որ նման սադրանքներ Ադրբեջանը միայնակ չի կարող գործել: Պատահական չէր, որ վերջին օրերին հայկական կողմը 4 զոհ ունեցավ այն բանից հետո, երբ Նախիջևանում տեղի ունեցան ադրբեջանա-թուրքական զորավարժություններ: Օրերս էլ հաղորդվեց, որ Ադրբեջանում շատ խոշոր զորավարժություններ են սկսվելու: Այս ամենն, ըստ քաղաքագետի, հիմք է տալիս կարծելու, որ վերջին սադրանքների թիկունքում կանգնած է պաշտոնական Անկարան:
Այն, որ բոլորովին վերջերս Մինսկի խմբի համանախագահները հասցեական Ադրբեջանին էին մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար, քաղաքագետի խոսքով, փաստորեն այդ երկրին դա էլ չի զսպում:
«Մենք ևս մեկ ապացույց ունեցանք, որ ադրբեջանական կողմը գործում է ահաբեկչին բոնորոշ ոճով: Երբ այն իրավիճակն է, որ այդ հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն բացարձակ անտեսում է ու թքած ունի Մինսկի խմբի համանախագահների կարծիքի վրա, պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը պետք է ադրբեջանական կողմի հետո կոնկրետ խոսեն իրեն բնորոշ լեզվով: Որքան ժամանակն անցնում է, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի համար անընդունելի են Արցախյան հիմնախնդրի լուծման բոլոր տարբերակները: Եվ այդ երկիրը կոնկրետ անցել է հայկական կողմերի նկատմամբ տեռորիստական պատերազմի: Իսկ այդ դեպքում մենք չպետք է հեծանիվ հորինենք և պետք է ընդօրինակենք այն պետություններին, որոնք երկար տարիներ է պայքարում են իրենց տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև հարևան պետությունների դեմ, ովքեր իրենց հետ խոսում են ահաբեկչության լեզվով»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, մասնավորապես, Իսրայելի փորձը պետք է ընդօրինակել, որն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում հետևյալ մեթոդն է կիրրառում:
«Ինքը միայն ահաբեկչական կազմակերպությունների դեմ չի պայքարում, այլ նաև շեշտակի հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը, որոնց համար իբրև թե պայքարում են ահաբեկչական կազմակերպությունները: Եվ դրանով նա պարտադրում է այդ նույն խաղաղ բնակչությանը, որպեսզի վերջիններս պայքարեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ և թույլ չտան, որպեսզի դրանք գործեն իրենց տարածքում: Ես գտնում եմ, որ մենք այս պարագայում ունենք միայն մեկ ելք՝ շեշտակի հարվածներ հասցնել արցախա-ադրբեջանական սահմանամերձ գոտում խիտ բնակեցված ադրբեջանական բնակավայրերին, որպեսզի պարտադրենք, որ հենց նույն ազերիները Ալիևին պարտադրեն չխախտել զինադադարը: Իրենք պետք է շատ լավ հասկանան, որ զինանդադարի խախտման դեպքում իրենք են ամենամեծ վնասն ստանալու», ասաց նա:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ պաշտոնական Բաքուն մեզ զգացնել է տալիս, որ իր համար իր զինվորի կյանքը գրոշի արժեք չունի: Եվ երբ հայկական կողմն ամեն անգամ նման սադրանքից հետո դիմում է պատժիչ գործողությունների, դա Բաքվի համար ոչ մի ազդեցություն չի ունենում: Ինքնըստինքյան մեզ մնում է միայն մեկ տարբերակ՝ ահաբեկչի հետ խոսել իր լեզվով:
«Մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք: Վերջին իրադարձություններից բավական ժամանակ է անցել, բայց Մինսկի խումբը մինչև հիմա լռում է: Եթե նույնիսկ այս անգամ ևս համանախագահները հայտարարեն, որ զինադադարը խախտել է ադրբեջանական կողմը, դա ոչ մի ազդեցություն չի ունենալու պաշտոնական Բաքվի վրա: Մենք պետք է ինքներս մեր զինվորի կյանքը պահպանենք ադրբեջանցիների հաշվին, այլ տարբերակ մեզ չի մնում: Մեզ համար մի քանի ժամվա ընթացքում 4 զոհ ունենալը շատ մեծ շռայլություն է», ընդգծեց քաղաքագետը:

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/155599


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 2879 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ