Երևան
28 / Հունիս / 2017

Թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է Քաթար

Թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է Քաթար, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ Թուրքիայի գլխավոր շտաբում աղբյուրների հղումով։

Լրատվամիջոցների համաձայն՝ սպասվում է, որ արդեն այսօր թուրք զինծառայողները կանցնեն առաջին մարզումներին։

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ուժի մեջ է մտել Քաթարի և Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերին Անկարայում։

Ավելի վաղ Թուրքիայում ընդունվել է Քաթարի տարածքում թուրքական զորակազմ տեղակայելու մասին Թուրքիայի և Քաթարի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենքը։

Քաթարում թուրքական ռազմաբազայի ստեղծումը նախատեսված է 2014-ին կնքված երկկողմ համագործակցության ամրապնդման մասին համաձայնագրով։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:
Քաթարը հերքել է բոլոր մեղադրանքները և պատասխանել է, որ պատասխան քայլեր չի կիրառելու:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 2142 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ