Երևան
28 / Հունիս / 2017

Ամեն զոհված հայ զինծառայողի փոխարեն պետք է ադրբեջանցի զինվորներ ոչնչացվեն. ռուս-հայկական կազմակերպությունների խորհուրդ

Ադրբեջանի ղեկավարությունն արդեն վաղուց է անտեսում ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլեւ շատ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կոչերն ու քաղաքական ուղերձները։ Այս մասին ասվում է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունում՝ հունիսի 16-17-ին ադրբեջանական ագրեսիայի հետ կապված, ինչի հետեւանքով 4 հայ զինծառայող է զոհվել։

«Հայաստանն ու հայերը Ադրբեջան կոչվող սուլթանությունում արդեն վաղուց են որպես հրեշներ ներկայացվում, իսկ հայատյացության մակարդակը անցնում է բոլոր մարդկային նորմերի ու բարոյականության սահմանները։ Ալիեւյան կլանի ռազմականացված հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը ուժով վերադարձնելու (Արցախի Հանրապետություն) Ադրբեջան կոչվող հայատյաց պետության կազմ, այդ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները ի չիք են դարձնում», - նշվում է հայտարարությունում։

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ շատ երկրներում, հատկապես՝ Ռուսաստանում, Բաքվի անմիջական կարգադրությամբ եւ Ադրբեջանի դեսպանատան հետ համակարգելով, ակտիվ ու նպատակաուղղված աշխատանքներ են ընթանում Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ քաղաքացիների դեմ տարբեր սադրանքների մեջ ադրբեջանական սփյուռքին ներքաշելու ուղղությամբ՝ ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմական ճշմարտության։

Նախիջեւանում նոր են ավարտվել ադրբեջանա-թուրքական խոշոր զորավարժությունները (5 հազար զինծառայող եւ 250 միավոր տեխնիկա)։ Արդեն հունիսի 19-ին Հանրապետությունում նոր զորավարժություններ են մեկնարկում 23 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան առանց ծանուցման եւ միջազգային կոնվենցիաները խախտելով զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է 20 հազար զինծառայողը։ Սակայն հերթական անգամ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, աչք է փակում միջազգային իրավունքի ակնհայտ խախտման վրա։

«Ամբողջ աշխարհում դարեր ի վեր կիրառվել է «Ակն ընդ ական» սկզբունքը։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր զոհված հայազգի զինվորի փոխարեն պետք է ադրբեջանցի զինվորներ ոչնչացվեն։ Սրանից ծագում է մեկ այլ ՝ «Հայելայնության» սկզբունքը, ինչը նշանակում է, որ հայկական կողմերը պետք է ձեռնարկեն պատասխան եւ խիստ պատժիչ միջոցներ», - նշվում է հայտարարությունում։


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 4625 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ