Երևան
28 / Հունիս / 2017

4 տարածված հակաթրենդ, որոնց մասին պետք է մոռանալ

Նորաձևության թրենդների փոփոխության մասին գիտեն շատերը, սակայն դա միակ ոլորտը չէ, որ փոփոխություններ է սիրում։ Բյութի ոլորտը ևս փոփոխությունների սիրահար է։ Թեև, այստեղ թրենդներն ավելի երկար կյանք են ունենում, սակայն բավականին հաճախակի են փոխարինվում։

Cosmo-ն գրում է, որ այս 4 թրենդը շատ երկար կյանք են ունեցել։ Դրանք մինչև այժմ էլ օգտագործվում են, սակայն ժամանակն է մոռանալ դրանց մասին։ Այս թրենդներն արդեն հակաթրենդների են վերածվել․

Վարսերի օմբրե։ Վարսերը ներկելու այս տեխնիկան երկար ժամանակ է նորաձև ու ոճային է համարվում, սակայն այժմ նորաձև են միայն բնական գույները։

Գծային դիմահարդարում։ Վերջապես պրոֆեսիոնալ դիմահարդարները խոստովանեցին, որ գծային դիմահարդարումը միայն ծանրացնում է մաշկն ու էապես չի տարբերվում սովորական դիմահարդարումից։


Արհեստական թարթիչներ։ Ինչպես արդեն նշեցինք, այժմ նորաձև է միայն բնական գեղեցկությունը, այնպես որ կարող եք մոռանալ արհեստական թարթիչների մասին։

Զարդարված եղունգներ։ Եվս մեկ երկարակյաց թրենդ։ Այժմ նորաձև են պարզ եղունգները, զարդարանքների շարքում նախապատվությունը տվեք մինիմալիստական գծերին ու նախշերին:

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 2766 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ