Երևան
28 / Հունիս / 2017

Հերոսները չեն մեռնում. գյուղում վերջին հրաժեշտը տվեցին հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Վարդան Սարգսյանին

Հայրենի Լեռնագյուղ համայնքում այսօր վերջին հրաժեշտը տվեցին հունիսի 17-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 20-ամյա Վարդան Սարգսյանին:

Սերժանտ Սարգսյանը հողին հանձնվեց զինվորական կարգով և հայրենիքին մատուցած ծառայության համար հետմահու Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեց ԼՂՀ «Արիության համար» մեդալով:

«Վարդանը ծառայել է հայոց բանակում, քաջաբար կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները: Նա հերոս էր, իսկ հերոսները չեն ընկնում. հավերժ փա՛ռք մարտիրոսացած հերոսին»,- հայտարարեց զոհված զինծառայողի հրամանատարի տեղակալը:

Համագյուղացիները պատմեցին, թե Վարդանը երաժիշտ էր, սովորել էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, ուսումը կիսատ էր թողել և զորակոչվել բանակ:

«Պետք է վերադառնար, ցերեկը հոր հետ էր խոսել, ասել էին, որ վերադարձի առիթով տղայի համար մեքենա են գնել և նշում էին, իսկ գիշերն արդեն այդ լուրը ստացել են»,-ասաց հարևաններից մեկը:

Գյուղի դպրոցի տնօրեն Էդգար Բաղդասարյանը պատմեց, որ նա չափազանց խելոք էր, բարի ու ժպտերես:

«Գյուղի ուրախությունն էր, որտեղ հավաքվեին, ինչ-որ խնջույք լիներ՝ բանակ ճանապարհել, կնունք, քեֆ, իրան կանչում էին, որ իր զուռնայով ուրախ մթնոլորտն ապահովեր: Ափսոսում եմ, որովհետև ոչ միայն հայրը՝ Ծովակը, որդեզուրկ դարձավ, այլ նաև ես՝ որպես Վարդանի ուսուցիչ»,-ասաց Վարդանի ուսուցիչը:

Էդգար Բաղդասարյանը նշեց, որ Վարդանը դեռ ուսանող ժամանակ հոր հետ կրում էր աշխատանքի բեռը՝ ուսման վարձը վճարելու համար:

«Աշխատասեր էր, պատասխանատվությունը կրում էր հավասար հոր հետ, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցում, որ իր ուսման վարձը կարողանար փակել»,-ասաց նա:

Հիշեցենք, որ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 18:05-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել Վարդան Սարգսյանը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 4999 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ