Երևան
28 / Հունիս / 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուրը Ալեքսանյանը Թբիլիսիում ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել

«Երկրպագուների մեջ դժգոհություն առաջացավ, քանի որ մրցավարը սխալ որոշմամբ էր միավորներ տալիս Արթուրի մրցակցին»,- Թբիլիսիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը.
«Ամբողջ գոտեմարտի ընթացքում Արթուրը ակտիվ էր գործում, իսկ մրցավարն անարդար կերպով միավոր էր տալիս վրացի մրցակցին: Սա առաջացրեց երկրպագուների դժգոհությունն, ինչից էլ սկսվեց միջադեպը:

Այդ ժամանակ մրցավարը գոտեմարտը դադարեցրեց: Հաշիվը 2:1 էր վրացու օգտին: Ես համոզված էի, որ Արթուրը 44 վայրկյանում կարող էր հաղթական միավոր վաստակել:
Սակայն, երկրպագուները սկսեցին հրմշտել Գեւորգ Ալեքսանյանին: Արթուրը, ինչպես նորմալ հայ տղամարդ, չէր կարող անտարբեր մնալ: Բայց, բարեբախտաբար կարողացավ զսպել իրեն: Նա գորգից իջավ եւ երկրպագուներին պարզապես խնդրեց հանգստանալ, որ կարողանան շարունակել գոտեմարտը: Արթուրը ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել:
Գորգից դուրս գալն օրենքի խախտում է, բայց դրան կարելի է տարբեր գնահատականներ տալ: Մրցավարը Արթուրին նկատողություն տվեց, իսկ մրցակցին` երկու միավոր: Հետո ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) տեսուչը գոտեմարտում պարտություն գրանցեց Արթուրի հաշվին եւ նրան որակազրկեց այդ մրցաշարից:
Դիմել ենք ըմբշամարտի համաշխարհային միությանը, որ նման մոտեցումը տհաճ է: Երկրպագուները մրցավարների անարդարության պատճառով են բորբոքվել: Խնդրել ենք քայլեր ձեռնարկել, որ մրցավարները գոտեմարտերի ընթացքում իրենց տեղում լինեն եւ ճիշտ կատարեն իրենց աշխատանքը»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը, հայտնում է ՀԱՕԿ կայքը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը լրագրողներին հայտնեց, որ ֆեդերացիան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետ կապված.
«Այս հարցը քննարկել ենք ֆեդերացիայում: Բողոքարկել ենք, նամակ ուղղել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, որ հարցը վերանայեն: Իրավունք չկար գոտեմարտում պարտություն տալ Արթուրին եւ որակազրկել տվյալ մրցաշարից»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 1969 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ