Երևան
28 / Հունիս / 2017

ԲԱՑԱՌԻԿ. Երկու երիտասարդ «հայուհիները գողություն են անում» Կասկադի սրճարաններից մեկից (տեսանյութ)

Հունիսի 11-ին, ժամը 22-23:00 ընկած հատվածում երկու երիտասարդ աղջիկ «գողություն» են կատարել Երևանի կենտրոնի սրճարաններից մեկի հաճախորդի պայուսակից: Տուժած անձը մեզ ( Ելակետ լրատվական կայք - Yelaket.am ) փոխանցել տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է ինչպես նրանց դեմքերը, այնպես էլ ամբողջ «օպերացիայի» մանրամասները: Տուժածն այս եղանակով ցանկանում է նախազգուշացնել բոլորին՝ ուշադիր լինել իրենց իրերին անկախ նրանից, թե գտնվում են բարձրակարգ սրճարանում կամ ինչպիսի տեսք ունեն շրջապատի մարդիկ: Ինչպես երևում է տեսանյութում, «գողություն» կատարող աղջիկներն ունեն բարեկեցիկ տեսք և կասկած չհարուցող արտաքին, ինչը սակայն նրանց ետ չի պահել այդ քայլից:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Կասկադի տարածքում գտնվող «Մալլոկո» սրճարանում: Երիտասարդ աղջիկներից մեկը՝ օգտվելով կողքի սեղանին նստած հաճախորդի անուշադրությունից, վերցնում է նրա պայուսակը և հեռանում, իսկ մյուս աղջիկը, առանց կասկած առաջացնելու սպասում է մինչ նա վերադառնա: Տուժածն ի սկզբանե նստած է եղել այլ սեղանի շուրջ, սակայն տեղափոխվել է՝ այնտեղ թողնելով պայուսակը: Այդ նույն սեղանի շուրջ րոպեներ անց տեղավորվել են «գողություն» կատարած անձինք: Վերցնելով պայուսակի միջի գումարը (մոտ 100 000 դրամ), աղջիկն այն վերադարձնում է այնտեղ որտեղից վերցրել էր, այնուհետև նրանք, առանց ավելորդ թոհուբոհի, հեռանում են: Երբ հաճախորդը հասկանում է, որ դա իր պայուսակն էր և նրան թալանել են, դիմում է տեսախցիկների օգնությանը, որտեղ էլ պարզվում է տեղի ունեցածը:

Տեսանյութում ցուցադրվող «գողություն» կատարած անձանց ճանաչելու դեպքում, խնդրում ենք դիմել Ելակետ լրատվական կայքի խմբագրություն՝ 094 09 11 47 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 294345 անգամ

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ