Երևան
26 / Հուլիս / 2017

Ինչի համար են նախատեսված բանանի «թելիկները» և ինչ ազդեցություն են դրանք ունենում մարդու օրգանիզմի վրա

Բանանն անչափ համեղ ու օգտակար միրգ է, որը շատերն են սիրում, սակայն ոչ մեկին դուր չեն գալիս բանանի կեղևի և պտղամսի միջև եղած բարակ սպիտակ «թելիկները»: Ոմանք նույնիսկ կարծում են, որ դրանք վտանգավոր են և կարող են դառնալ որովայնի ցավերի պատճառ, սակայն մեծ մասամբ մարդիկ այդ «թելիկները» չեն սիրում տհաճ համի պատճառով:

Սակայն քչերը գիտեն, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում այդ տհաճ «թելիկները»: Գիտականորեն դրանք անվանվում են ֆլոեմաներ և համարվում են բույսերի «արյունատար անոթները»: Հենց այդ թելիկների միջով են անցնում սննդարար նյութերն ու ջուրը և սնուցում պտուղը:
Реклама 15

Huffington Post-ը զրուցել է սննդաբան Նիկոլաս Գիլլիտի հետ և փորձել պարզել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա բանանի սպիտակ «թելիկները»:

Մասնագետը նշում է, որ գիտնականները դեռ ոչ մի անգամ չեն ուսումնասիրել ֆլոեմաների սննդարար հատկությունները և դրանց ու բանանի պտղամսի միջև այլ տարբերությունները: Սակայն տարբերություններ ամեն դեպքում կան: Բժշկի խոսքով՝ դրանք տարբեր են ոչ միայն կառուցվածքով, այլև սննդարար արժեքով, սակայն մարդիկ երբեք ֆլոեմաներն առանձին չեն ուտում, ուստի դրանք օրգանիզմի վրա ոչ մի առանձնատուկ ազդեցություն չեն ունենում:

Սննդաբանը վստահ է, որ ֆլոեմաները ոչ մի դեպքում չեն կարող դառնալ որովայնի ցավերի պատճառ, քանի որ դրանք նույնպիսի սննդարար մանրաթելեր են, ինչպես և մյուս մրգերում ու բանջարեղենում պարունավողները: Դրանք չեն պարունակում ալերգեններ կամ մարսողության խանգարմանը նպաստող այլ նյութեր, ուստի չեն կարող որևէ բարդություն առաջացնել: Բժիշկը վստահ է, որ եթե չկեղևազրկած խնձորը կամ տանձը ոչ մի կողմնակի բարդություն չեն առաջացնում, ապա բանանի ֆլոեմաները նույնպես չեն կարող դառնալ առողջական խնդիրների պատճառ:


դիտվել է 18619 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)