Երևան
21 / Հուլիս / 2017

Կառավարության կազմը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Նախագահ

Այսօր կառավարության հերթական նիստին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շնորհավորեց գործադիրի անդամներին` պաշտոններում վերանշանակվելու առթիվ։

«Շնորհավորում եմ բոլորին՝ ավելի ճիշտ կլինի ասել, հիմնականում վերանշանակվելու առթիվ: Կան բոլոր հնարավորությունները՝ նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտելու համար»,-ասաց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով ՀՀԿ-ն ավարտեց 2017 թվականի ընտրական շրջանը։

«Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ»,-ասաց ՀՀ նախագահը։

Նա անդրադարձավ համայնքների խոշորացման ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկությանը և այլ խնդիրներին:

Նախագահը նշեց, որ Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իր ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:

«Ես, որպես ՀՀ ու ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում և մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր ու օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, անգամ նշված կառույցներից դուրս»,-ասաց ՀՀ նախագահը և անդրադարձավ Ազգային ժողովում իր ունեցած ելույթին:
« Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռքբերածով, հակառակ պարագայում, հեռուն չենք գնա»,-ասաց Ս. Սարգսյանը։


դիտվել է 4400 անգամ

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Ավելի քան 130 մլն դիտում!!! Հանդիսատեսն արտասվում էր , իսկ ժյուրին կոտրում էր կոճակը

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)