Երևան
23 / Հուլիս / 2017

Վիգենի երջանկությունը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ երջանիկ է, որ կառավարությունը ղեկավարում է իր վաղեմի ընկեր ու արդյունավետ կառավարիչ Կարեն Կարապետյանը: Իսկ ամենամեծ երջանկությունն այն կլինի, եթե իրեն ՊՆ-ում հաջողվի հասնել մի փուլի, երբ կարող է ասել, որ այդ ոլորտում ռեալ բաներ է փոխել:
Վիգեն Սարգսյանն ասել է նաեւ, որ ունեն ինչպես երբեք ամուր թիմ ու ի վիճակի են կատարել բոլոր որոշումները հետեւողական ու կանոնակարգված: Այդ թիմի յուրաքանչյուր անդամի հաջողությունը կարեւոր է երկրի համար, ասել է նա:
Նա խոսել է նաեւ պաշտոնյաների զավակների՝ բանակում ծառայության թեմայով: Նա այդպիսի պաշտոնյաների անուններ չի տվել, սակայն հուզիչ դրվագներ է պատմել: Օրինակ, որ կա մի պաշտոնյա, ում զավակը հիվանդ է ու ենթակա է զորացրման, սակայն նա խնդրել է իրեն, որ որդուն չզորացրեն: Ես չարաշահել եմ իմ պաշտոնեական լիազորություններն ու ընդառաջել եմ նրան, խոստովանել է Վիգեն Սարգսյանը, ավելացնելով, որ կան նաեւ առաջնագծում ծառայող պաշտոնյաների զավակներ:
Իսկապես երջանկություն է նման թիմ ունենալը, եւ Վիգեն Սարգսյանն անկեղծ պոռթկումը չի կարողացել զսպել: Նման թիմում կարելի է նաեւ չարաշահել լիազորությունը: Եվ թող այդ չարաշահումները մնան միայն թիմում, ու դուրս չգան դրա շրջանակից: Դա էլ կլինի հանրության երջանկությունը:


դիտվել է 39762 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)