Երևան
26 / Հուլիս / 2017

Բուլղարական մամուլ. Քսենոֆոբ Ադրբեջանը ակտիվորեն զինում է համաշխարհային ահաբեկչական ցանցերին

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Բուլղարական «Труд» թերթի կայքում հայտնված սկանդալային հոդվածը կարող էր սառը ցնցուղի ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա. հոդվածագիրը պնդում է՝ ադրբեջանական պետական կառույցներն ակտիվորեն ներգրավված են համաշխարհային ահաբեկչական ցանցերի սպառազիննման գործում: Աշխարհագրությունն էլ բավական ընդգրկուն է՝ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո:

Այսպես, ըստ հոդվածագրի, ներկրումը իրականացվում է պետական հովանու տակ գործող ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից: Ընդ որում, սև ապրանքը տեղափոխվում է դիվանագիտական բեռի փաստաթղթերով: Հոդվածագիրը հավաստիացնում է՝ այդ դիվանագիտական բեռ-զինամթերքի հիմնական հասցեատերերը ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություններն են:

Ի դեպ, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ բուլղարական ցանցահենները կոտրեցին Սոֆիայում տեղակայված Ադրբեջանի դեսպանատան ցանցը: Կիբերհարձակման արդյունքում, մի շարք գաղտնի փաստաթղթեր հրապարակվեցին: Մամուլը նույնպես անմասն չմնաց, իսկ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել, փոխարենը նոր բախտախնդրության է դիմել ղարաբաղա-ադրբեանական սահմանին, երևի նպատակ ունենալով շեղել միջազգային կառույցներին այդ հոդվածից... 

Գործարքի մանրմասներին կարող եք ծանոթանալ այստեղ, մինչդեռ հայկական կողմը փորձում է ստիպել միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. “Հարկավոր են ազդեցիկ մեխանիզմներ՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական մեկուսացում”, - ասում է Արմեն Աշոտյանը: 

Այո՛ ժամանակն է սաստել այդ պետությանը, որը պետական մակարդակի խարդախության, ատելության, սադրանքների միջոցով ջանում է քաոսի վերածել տարածաշրջանը:


դիտվել է 17669 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)