Երևան
26 / Հուլիս / 2017

Վտանգավոր զարգացումներ ՌԴ ԱԳՆ-Ադրբեջան «հակամարտության» շուրջ

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am 

Ադրբեջանցի պաշտոնյայի լկտի պատասխանից հետո, ՌԴ ԱԳՆ ստիպված է ևս մեկ անգամ փաստել՝ հայկական ծագմամբ ռուս քաղաքացիները, Ադրբեջանում ենթարկվում են էթնիկ խտրանակության: Ինչպես հայտնել ենք ավելի վաղ տարվա սկզբից, ավելի քան 25 ՌԴ քաղաքացու մերժվել է մուտքի արտոնագիր տրամադրել: Բացի այդ, նրանք ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի, և ստիպված ժամեր անցկացրել Բաքվի օդանավակայանում: Ավելին՝ որպես «հյուրընկալ» կովկազցի գլուխ գովացող ազերիները հրաժարվել են կերակրել, բժշկական օգնություն տրամադրել հայկական ծագմամբ պերսոնա նոն գրատա ռուսներին, որից հետո բռնի կերպով, սեփական միջոցներով արտաքվել են երկրից: 

Այդ ադրբեջանցի պաշտոնյա, ԱԳՆ ներկայացուցիչ Խիկմետ Հաջիևի լպիրշ պատասխան-հաստատումը, որ իսկապես ՌԴ անձնագրով հայերը ենթարկվում են խտրականութան, հղի են վտանգավոր զարգացումներով: Եվ վերջապես, սա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, այլ նաև՝ հակասում է դեռևս 1997 թ. կնքված ռուս-ադրբեջանական բարեկամական համաձայնագրի, ապա՝ 2008 թ. դեկլարացիայի տառին: 

Վերլուծելով, վերոնշյալը ՌԴ ԱԳՆ եկել է այն եզրակացության, որ խնդրո շուրջ այս և այլ դիպվածները հանգամանորեն պետք է քննվեն և հետևողականորեն պատժվեն. ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը դեռևս անփոփոխ է՝ Ադրբեջանը քսենոֆոբիա է տարածում աշխարհով մեկ...


դիտվել է 29844 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)