Երևան
21 / Հուլիս / 2017

Վլադիմիր Ժիրինովսկու մտքի հակահայկական փայլատակումները

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

Նորագույն շրջանի ռուսական քաղաքականության էպատաժային դեմքերից մեկը՝ ЛДПР կուսացկության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, նորից աչքի է ընկել իր հիվանդ երևակայության փայլատակումներով. «Պոստսովետական բոլոր հանրապետությունները երազում են վերադառնալ հին ու բարի սովետմիություն», - պնդում է նա:

Պարոնի խոսքով, հանրապետությունները, այդ թվում նաև՝ մենք, անհամբեր սպասում են, թե երբ է Ռուսաստանը վերականգնելու նախկին ԽՍՀՄ սահմանները, ի դեպ, չզլանալով ընդգծել, որ միայն այս դեպքում ՌԴ-ն կարող է ԱՄՆ-ին խանգարել տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու գործում, այլ կերպ ասած վերադարձնել ամբողջատիրության ցարական և պրոլետարիական մենաշնորհը: 

Գաղտնիք չէ, որ պարոն Ժիրինովսկու գլխւ հետ մեղմ ասած մի բան այն չէ, բայց այս պարոնի մտքի փայլատակումներին անհնար է պարզապես հումորով արձագանքել. բերանից շովինիզմի հոտ է փչում.

«Հենց որ ԱՄՆ կզրկվի նախկին սովետական հանրապետությունների վրա ազդեցություն տարածելուց, վերջիններս կխնդրեն հետ վերադառնալ: Նրանք երազում են դրա մասին: ԽՍՀՄ օրոք ավելի լավ էին ապրում: Մենք մեծ առավելություն ունենք՝ սովետական կոմունիստները կերակրում էին նրանց», — նշել է Ժիրինովսկին Ցարիգրադ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ի սերն Աստծո, պետք չէ անտարբեր անցնել այս խոսքերի կողքով. Ժիրինովսկին հույս է հայտնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը՝ ոչնչանան որպես պետական միավորումներ.

«Ահա Ղարաբաղը. նրանք երբեք այդ հարցը չեն լուծի: Հայ-ադրբեջանական հավերժ պատերազմ կլինի: Իսկ երբ մենք նրանց վերցնենք, կլինեն միայն Երևանի և Բաքվի մարզեր, ինչպես ցարի ժամանակներում: Անվտագություն կա, ուտելիք կա: Իսկ մշակո՞ւյթը՝ արարե՛ք: Ռուսերեն կթարգմանվի: Հայրենի գրողներին էլ կմոռանան», — ասում է Ժիրինովսկին:

Սրանից ավել հակահայկական թյուրիմացություն, հո դեմ չե՞ք:


դիտվել է 38890 անգամ

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Ավելի քան 130 մլն դիտում!!! Հանդիսատեսն արտասվում էր , իսկ ժյուրին կոտրում էր կոճակը

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)