Երևան
26 / Հուլիս / 2017

Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Լևոն Մարտիրոսյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)»,-ասվում է Նախագահի հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն)»,-ասվում է Նախագահի հրամանագրում:

Նորանշանակ դեսպանների կենսագրությունը

Լևոն Մարտիրոսյան

ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.` Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս:

Մասնակցել է մի շարք ծրագրերի և դասընթացների` Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000թ., Մեծ Բրիտանիա), «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթաց (2003թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագիր (2008թ., Ֆրանսիա): 2008թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես միջազգային դիտորդ:

Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ:

2007թ. հուլիսին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:

2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական:

2001թ. հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» ՀԿ-ն, 2003թ.` «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» ՀԿ-ն:

2007թ. Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար: Նույն թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2007թ. ՄԻԱԿ խորհրդի եւ քարտուղարության անդամ է:

2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյանը ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:

1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Մինչև 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ) աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող:

1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը:

1990-1991թթ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական: 1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):

1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար:

1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:

2000-2002թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:

2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):

2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը կատարել է Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծություն:

2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:

2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:


դիտվել է 2069 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)