Երևան
26 / Հուլիս / 2017

Թնդանոթների լռեցումը դեռևս նախապայման չէ պրոդուկտիվ բանակցությունների համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կամ չի հասկանում, կա՛մ ձևացնում է, որ անհաղորդ է Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում ծնված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը: Այս մասին ՀՀ ԱԳ փոխնախախար Շավարշ Քոչարյանն ասել է Panorama.am կայքի հետ զրույցում:

Ինչպես ապրիլյան ագրեսիայի շուրջ նախագահական մակարդակով նախորդ, այնպես էլ՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախախարների վերջին բանակցությունների ժամանակ՝ ուղղված էր Արցախյան հիմնախնդրի շուտափույթ հանգուցալուծման համար համապատասպան պայմաններ քննարկելու ու կյանքի կոչելու նպատակին:

Մեծ հաշվով, հերթական այս հանդիպումը անօգուտ էր այն առումով, որ հակամարտող կողմերին փակուղուց դուրս չբերեց: Ըմբռնելի է նաև այն, որ զինադադարի ամպրապնդումը և թնդանոթների լռեցումը դեռևս նախապայման չէ պրոդուկտիվ բանակցություններ սկսելու համար. արդյունքը կլինի այն պարագայում, երբ իր ձեռքը սեղանին կխփի հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:


դիտվել է 18695 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)